Մի տուփ ծամոն «օգնություն» ուղարկելու մասին տարիներով խոսելը ռազմահայրենասիրական բիկինիով նկարվելուց ավելի սիրուն չի


11:10 , 17 ապրիլ, 2016
Ինձ համար կամուֆլյաժ բիկինիներով սելֆի անողներից ավելի զզվելի են մեկ էլ էն սփյուռքահայերը ովքեր կյանքների մեջ մի երկու տուփ ծամոն են ուղարկել Հայաստան ու հայտարարում են թե իբր իրենց ուղարկած օգնությունները Հայաստանում թալանում են, կամ էլ մի անգամ հայաստանցի վարորդը իրանցից 1000 դրամ ավել փող ա գանձել, ու հայտարարում են, որ Հայաստանում տուրիստներին քցում են: Արա այ սփյուռքահայ <բարերարներ> աշխարհի ցանկացած երկրում էլ, նույնիսկ նույն երկրի մեջ տարբեր քաղաքում, երբ մարդ հայտնվում է օտար տեղ, տաքսու վարորդները ավել են գանձում, իսկ ինչ վերաբերվում է ձեր <օգնություններին> ապա այդ ծամոնները մեկ օրից ավել չեն ծամվում ու տարիներով դրա մասին խոսելը ռազմահայրենասիրական բիկինիով նկարվելուց ավելի սիրուն չի..