Երբ առաջին նախագահը ասում է, որ մենք չպետք է մեղավորներ փնտրենք և պետք է համախմբվենք այսպես կոչված նախագահի շուրջ, նա դա ասում է՝ միայն մի դրդապատճառից ելնելով. նա վախենում է, որ մենք՝ հասարակությունը, այդ մեղավորներին փնտրելով, հանկարծ նաև իրեն կգտնենք այդ մեղավորների շրջանակում, և նրա դերը նույնպես առանցքային կլինի։ Ո՛չ, մենք պարտավոր ենք հենց հիմա փնտրել բոլոր մեղավորներին, բացահայտել նրանց բոլորին և պատժի ենթարկել։ Այսօրվա ստեղծված իրողությունն է դա պահանջում։ Մեզ շատ քիչ ժամանակ է մնացել ուշքի գալու, բոլոր մեղավորներին պատժելու, արված սխալները շտկելու կամ մեղմելու, նոր պետության հիմք դնելու, որպեսզի կարողանանք գոյատևել և դիմակայել մոտակա ժամանակներում սպասվող բոլոր վտանգներին։ Իսկ, որ դրանք լինելու են չափազանց վտանգավոր մեր պետականության պահպանման համար և շատ շուտ, ես կասկած չունեմ։ Լավագույն դեպքում ունենք մի քանի ամսից մինչև մեկ տարի ժամանակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: