Որքան ոչ ադեկվատ պիտի լինի իշխանությունը, եթե թույլատրում է ընտրակաշառք բաժանել Հրազդանի քաղաքապետի ընտրություններին հատկապես այս օրերին, երբ խոսվում է գումարի անբավարարության պատճառով սպառազինության ոչ բավարար լինելու վերաբերյալ: Հասկանալի է նաև, որ եթե չգործադրվի ադմինիստրատիվ ու «թաղային ախպերների» ռեսուրսն ու ընտրակաշառքը, ապա գործող քաղաքապետը երևի կստանա միայն իր ընտանիքի անդամների քվեները: Բայց վերևներում երևի չկա մեկը, ով կհասկանա, որ ճգնաժամային պահերին ավելի լավ է կորցնել մասը՝ տվյալ դեպքում Հրազդանի քաղաքապետի պաշտոնը, քան թե ամբողջը՝ իշխանությունը ողջ Հայաստանի նկատմամբ: Իհարկե՝ դեմ չեմ, որչ կորցնի ամբողջը, բայց վախենամ, որ համատարած քաոսի գնով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: