Մի քանի օր առաջ Konstantin Ter-Nakalyanտեղադրել էր ռազմական գործողություններից 10 օր անց Գորիս-Վայք ավտոճանապարհի քանդուքարափ վիճակի մասին վկայող լուսանկարը և Գագիկ Բեգլարյանից կոռեկտության սահմաններում խնդրել էր շտկել այս խայտառակությունը։ Գագիկ Բեգլարյանի կոնտորայից անցյալ դարի 30-ականների ոճով պատասխանը ավելի շատ գողականով «աբարոտկա խլելու» փորձ էր հիշեցնում քան պաշտոնական պատասխան։ Կապի և տրանսպորտի նախարարությունից Տեր Նակալյանին անվանել էին «քարը քարին չդրած ակտիվիստ», հարցը լուծելու փոխարեն։ Վերոգրյալը հիմք է տալիս եզրակացնելու, որ Գագիկ Բեգլարյանը դեռևս չի գիտակցում նախարարի կարգավիճակի լրջությունը և դրանով խոցելի է դարձնում մի ամբողջ ոլորտ։ Ի դեպ այս քարուքանդ ճանապարհով են հոսպիտալ հասցրել «քարը քարին չդրած վիրավորներին»։ Թե ինչքան քարեր է քարին դրել և էլիտար շենքերի վերածել միլիոնատեր նախարար Գագիկ Բեգլարյանը, այդ հարցով պետք է զբաղվեն իրավապահները։ Դա պատասխան պահանջող իրավական շատ կարևոր հարց է։ Սա կարևոր պահ է մեր պետության ներսում քարը քարին դնելու համար։
Եվրոպական շարժման քարը քարին չդրած նախագահ Վիկտոր Ենգիբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել