Ինչպես խոստացել էի,2 ամենահամարձակ ելույթներից մեկը: Եվրապատգամավոր Ֆրանկ Էնգելի ելույթը Եվրախորհրդարանի պլենար նիստին: Ընտիր էր.
Ստատուս քվոյի պահպանումը միայն նոր բռնության կհանգեցնի: Ադրբեջանը շարունակում է լինել ագրեսոր, ինչպես և 24 տարի առաջ էր: Այն խախտեց հրադադարը այս անգամ այնպես, ինչպես անում էր նախկինում ավելի փոքր մասշտաբներով, որովհետև կարծում է, թե այս տարածաշրջանում ամեն հայ պիտի անհետանա: Ահա թե ինչու Ադրբեջանը մշտապես մերժել է Մինսկի խմբի կարողացել առաջարկները , քանի որ ինչ էլ առաջարկվի, փոխզիջում է ենթադրում: Իսկ նրանք չեն ուզում գնալ փոխզիջման: Հայերն էլ չեն ցանկանում փոխզիջման գնալ մի երկրի հետ, որը Ռամիլ Սաֆարովին ազգային հերոս է դարձնում` մի դաժան կացնահարող մարդասպանի: Միակ բանը, որը վերջապես պիտի տեղի ունենա, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է: Անկախության հռչակումը լիովին համապատասխանում էր Խորհրդային սահմանադրությանը: Այն երբեք չի ընդունվել, բայց հիմա ճիշտ ժամանակն է դա անելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել