Քյարամ Սլոյանի ընտանիքի տան տանիքի կառուցման հարցը լուծեցինք: Չեն դադարում եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքին փոխանցվող օգնություններն ու օժանդակությունները: Եզդի զինծառայողի ընտանիքին օգնելու նախաձեռնությանը և մեր կոչին միացել է նաև «Semur & Co» ՍՊԸ-ն: «Semur & Co» ՍՊԸ-ի կողմից զոհված եզդի զինծառայող Քյարամ Քյալաշի Սլոյանի ընտանիքին է փոխանցվել տան տանիքի կառուցման համար անհրաժեշտ տանիքի ծածկի թիթեղներ, տանիքի համալրող դետալներ (ջրատար խողովակներ, խողովակի ամրակներ, ջրհորդաններ և այլն), մեխեր և պտուտակներ: Այս ամենի հետ մեկտեղ «Semur & Co» ՍՊԸ-ի կողմից տրամադրվել է նաև ամբողջ տանիքի կառուցման համար անհրաժեշտ փայտ և տախտակ: «Semur & Co» ՍՊԸ-ն, հանձին ընկերության հիմնադիր և տնօրեն Վիրաբյան Գուրգենի, իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայող ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի ընտանիքին, բարեկամներին ու ընկերներին: «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա»-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում «Semur & Co» ՍՊԸ-ի ղեկավարությանը` հանձին Վիրաբյան Գուրգենի` զոհված եզդի զինծառայողի ընտանիքին օգնելու համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել