Ռազմական գործողություններում ցանկացած պարտված կողմ մշտապես փորձում է կորցրածն այլ ճանապարհներով ետ բերել։ Ճիշտ այնպես, ինչպես դա հիմա ունում է Ադրբեջանը՝ փորձելով Photpshop-ի միջոցով խմբագրել իր հարձակման արդյունքները։ Այդ պայմաններում հաղթող կողմի զգոնության աստիճանից ու դիվանագետների պրոֆեսիոնալիզմից է կախված, թե վերջնական ինչ արդյունք կամրագրվի նման հակամարտությունում։
Հիմա ակնհայտ է, որ թե՛ Ադրբեջանը և թե՛ միջնորդներն ուզում են մոռանալ անցած շաբաթվա չորսօրյա պատերազմը։ Երկուսի համար էլ դա հիմա շատ ձեռնտու է, որովհետև առաջինը պարտվեց, իսկ միջնորդները՝ տապալեցին իրենց առաքելությունը։
Այս իրավիճակում հայկական կողմի խնդիրը ճիշտ հակառակը պետք է լինի՝ չթողնել, որպեսզի այս հաղթանակը գողանան մեզանից և ռազմական ձեռքբերումները դարձնել քաղաքական կապիտալ։ Եթե մի օր հանկարծ բանակցությունները վերսկսվեն, ապա դրանք պետք է ընթանան կրկին հաղթած Արցախի և ջախջախված Ադրբեջանի ֆոնի վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Կից տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել