Առավոտվա տաքսու վարորդը ինձ հղեց այս կատեգորիայի տաքսիստներին հիշելուն: Խոսքը 50-ն անց տաքսիստների «ԱՍ-երի» մասին է.

1. -Ռեսպուբլիկայով մեկ առաջին «Վոլգեն» (ՎԱԶ 2410) իմն ա եղել: Իսկ ավելի «օլիգարխոտ» վարորդներն ասում են, որ առաջին ՍԵՎ «Վոլգեն» են իրենք ունեցել

2. -Որ ես էն վախտերը «նառուշիլվկով» էի քշում, էս պապայի բալաներն ո՞ւր էին էդ վախտ: Է՜խ, ուրիշ էր էլի Սովետի վախտ:

3. -Դու ինձ տենց մի աչքով մի նայիր: Սաղ կյանքս պաշտոնյաների վարորդ եմ եղել (նախարար, ռայկոմի քարտուղար, ռեսպուբլիկայի դատախազ):

4. -Այ սրանց պռավա տվողի հերն եմ անիծել: Գիտե՞ս չէ, սրանք մենակ ռուլ բռնել գիտեն: (Ու դա ասում են գրեթե բոլոր տաքսիստները բոլոր այլ տաքսիստների մասին, բացի իրենցից կամ իրենց ընկերներից):

Հ.Գ. Անձամբ ես 6 անգամ Անդրանիկ Մարգարյանի անձնական վարորդի հետ, ով հիմա տաքսի է քշում, տեղ եմ գնացել: Ամեն բան նորմալ կլիներ, եթե 6-ն էլ տարբեր մարդիկ չլինեին...


/©Հովազ/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել