Անորոշ վիճակներ...
Երբ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնում ռուսական կողմին հրադադար հաստատելու համար, անդուր հարցեր են առաջանում. կարո՞ղ է Ռուսաստանը ոչ թե Հայաստանի անվնտանգությունն է ապահովում Թուրքիայից, այլ Ադրբեջանի անվտանգությունը Հայաստանից:
Հակառակ դեպքում շնորհակալություն հայտնելու իմաստը ո՞րն էր:
Մի բան էլ. վաղուց հայտնի է, որ Ռուսաստանն իր շուրջ փորձում է ստեղծել անվտանգության գոտի, հիմնականում ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու համար, մասնավորապես, որ ՌԴ-ին սահմանակցող երկրներում չտեղակայվեն ԱՄՆ-ի ռազմական բազաներ և ՆԱՏՕ-ի զորքերը:
Հիմա երկրորդ անդուր հարցը. մի գուցե ոչ թե Ռուսաստանն է նպաստում Հայաստանի անվտանգությանը, այլ հենց Հայաստանն է Ռուսաստանի համար հանդիսանում անվտանգության գոտի:
Ճիշտ է, մենք ընդհանուր սահման չունենք, բայց տեխնոլոգիաների իշխանության մեր դարում սահմանն ավելի շուտ հոգեբանական և սիմվոլիկ նշանակություն ունի: