Իսրայելը գիտության վրա տարեկան ծախսում է իր ՀՆԱ-ի շուրջ 4.1%, որի ահռելի բաժինը (ոչ պաշտոնական տվյալներով ՀՆԱ-ի շուրջ 3%) ծախսվում է ռազմական նշանակության գիտակոնստրուկտորային հետազոտությունների վրա: Իսրայելի իշխանությունները միայն վերջին 25 տարվա մեջ հասկացան, որ ԱՄՆ-ից զենք գնելը բավական չէ սեփական անվտանգության ու զարգացման համար: Դրանից հետո ցանկացած ազատ շեկել ներդրվեց գիտության մեջ: Ստեղծվեցին գիտության պետական հիմնադրամներ ու կոռպորացիաներ, բացվեցին համալսարաններին կից տեխնոպարկեր և գերազանցության կենտրոններ: Իրենց պետությունը կարողացավ ներգրավել նաև սփյուռքի (հիմնականում ԱՄՆ-ի հրեաների) ռեսուրսները, որոնց գումարներով կառուցվեցին բազմաթիվ (երկու տասնյակից ավել) գիտահետազոտական կենտրոններ կենսատեխնոլոգիաների, բժշկության, նանոտեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Հենց այսպես օտարից զենք գնող երկիրը դարձավ զենք արտահանող, զարգացած տնտեսությամբ պետություն:
Հ.Գ. Հայաստանը գիտության վրա ծախսում է իր ՀՆԱ-ի 0.26%: Ուղակի համեմատելու համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել