Ֆեյսբուքյան լրահոսում շրջանառվում են քառօրյա պատերազմում հերոսաբար նահատակված զինվորների ընտանիքների կենսապայմանները հավաստող լուսանկարներ և տեքստեր: Որպես կանոն, այդ ինֆորմացիայից ակնհայտ է դառնում, որ նրանց ընտանիքներն ապրում են սուղ կենցաղային պայմաններում:
Առաջարկություններ են հնչում հանգանակություններ անելու, հասարակության կողմից ինքնակազմակերպվող ֆինանսական օժանդակության, և այլն:
Եթե հասարակության ակտիվ հատվածն ուզում է օգնել, իհարկե՛, դա ողջունելի է և առաջին հերթին խոսում է հենց այդ հատվածի քաղաքացիական բարձր գիտակցության և սրտացավության մասին:

ՍԱԿԱՅՆ... Հասարակական ինքնակազմակերումը չի կարող և չպետք է փորձի անգամ փոխարինել պետության ֆունկցիաներին:
Հիշեցնեմ, որ պետության ֆունկցիաների շարքում կարևորագույններից է սոցիալական ֆունկցիան: Զոհված զինծառայողների` ոչ բարվոք պայմաններում ապրող ընտանիքներին սոցիալական աջակցությունը պետական կառավարման մարմինների՛ առաջնահերթ գործառույթներից պետք է լինի:
Հակառակ դեպքում, եթե անգամ ա՛յդ խնդիրը ` զոհված զինվորների ընտանիքներին օժանդակելու խնդիրը, մնա միայն առանձին բարերար անհատների, տարբեր ՀԿ-ների, կամ հասարակության ակտիվ հատվածի ուսերին, ապա հարց է ծագելու` ունենք մենք պետության և պետական մարմինների կարիք առհասարակ, թե չէ?

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել