Երեկոյան տուն եմ մտնում ու մինչ հաց եմ ուտում, ակամայից մայրիկիս հետ նայում եմ «Գեներալի աղջիկը»:
Մի քանի բան է ինձ զարմացնում:
1. Էլբակյանը կարծես թե համաձայն է, որ Երանյանը աստղ է: Կամ էլ ինքն էլ է նպաստում, որ համարվի առաջատար դերասանուհի: Լինի գլխավոր դերերում... Ինչի` չեմ հասկանում:
2.էս ֆիլմի բոլոր սերիաները անկապ կրկնում են օր ու գիշեր: Ինչի՞: Որ հանկարծ որևէ մեկը բաց չթողնի՞ կամ կարողանա անգի՞ր անել:
3.Էսօր ֆիլմի կեսը էն աղջիկը հիստերիկ ծղրտում էր` ծննդաբերում էր: Շնորհակալ եմ, որ ուրիշ մանրամասներ չտեսանք: Բայց իմաստը ո՞րն ա էդքան երկար էդ հիստերիան ցույց տալու: Ասելիք չկա գուցե, ժամանա՞կն են լցնում:
4.Ինչո՞ւմ ա իմ բողոքը ու պրոբլեմը: Որ եթե օրը ցերեկով ու ռեժիմով կրկնում են սերիալների բոլոր սերիաները, ապա հիշեն, որ երեխաները ակամայից նայում են, մինչ ծնողները աշխատանքի են: Ինչպես մեր տանն է:
Չեմ ուզում, որ տափակ, չար կամ գռեհիկ բաները իներցիայով դառնան երեխուս սեփականությունը:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/560069.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել