Չենք ցանկանում էդ ՛՛шобла-ебла՛՛-ների հետ լինել նույն կազմակերպության մեջ..
Մեզ սատարում են աշխարհի բարի՛ մարդիկ…
Ս. Սարգսյան
Մեր պետական պատվազգացությունն ու ազգային արժանապատվությունը, մեզ հուշում են ժամ առաջ գրողի ծոցն ուղարկել Հայաստանի ու Հայ Ժողովրդի վարկը գցող ամեն տեսակ հապկ-երն ու եվրասիական միություններ, одкб-ներն ու снг-ները: Թող առանց մեզ յոլա գնան…
Ես չեմ հասկանում, թե ո՞վ է ռուսաստանի համար քաղաքականություն մշակում, սակայն պնդում եմ, որ նա կամ թշնամի է Ռուսաստանին, կամ էշի մեկն է:
Ռուսները չեն հասկանում, որ առանց միավորում ստեղծելու համար գերանհրաժեշտ սակրալ-ոգեղեն, հոգևոր- մշակութային, բարոյա-արժեհամակարգային ընդհանրությունների վրա հենված և նրանց միջոցով ստեղծված լուրջ գաղափարաբանության, դատարկ-հողեղեն, ասենք ընդհանուր սահմաններ, ահաբեկչության դեմ պայքար, անվտանգություն, տնտեսական շահավերություն և այլ թվացյալ կարևոր, սակայն ոչ բավարար գաղափարներով արհեստականորեն ստեղծված ցանկացած կառույց երկար կյանք չի կարող ունենալ և վաղ թե ուշ ենթակա է կործանման: Մանավանդ, որ այդ կառույցներում ընդգրկվածներից յուրաքանչյուրը, անվտանգություն ասելով, հասկաանում է ԻՐ անվտանգությունը, շահավետություն ասելով, առաջին հերթին, մնացածի հաշվին ԻՐ շահն է փնտրում, ընդհանրության մեջ այդ ընդհանրությունը փորձում է ծառայեցնել միայն ԻՐ նպատակների իրականացմանը և այլն, և այլն: Սակայն այս կառույցների խախուտության ևս մի կարևորագույն պատճառ գոյություն ունի: Դա կառույցներում ընգրկվածների ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ, մարդկային զարգացման տարբեր աստիճաններում գտնվելն է:
Եթե ՛՛Ընդհանուր Եվրոպայի՛՛ պարագայում, եվրոպացիները նույն, կամ գրեթե նույն քաղաքակրթական հարթությունում են, և իրենց հարցերը փորձում են լուծել բոլորի կողմից ընդունված օրենքներով, ապա մեր պարագայում վիճակը տրամագծորեն հակառակն է:
Իրձ համար անհասկանալի է, և ես հիմա հույզերով չէ, որ առաջնորդվում եմ, այլ զուտ պրագմատիկ եմ դատում, որ այսօր էլ, դեռ մասամբ ցեղախմբային տրամաբանություններով առաջնորդվող, ծառացած խնդիրների լուծման բոլոր մեթոդներից միայն ՛՛դանակ-մկրատի՛՛ տեխնոլոգիաներին տիրապետող, մարդ կենդանուց մարդ-մարդու անցման իրենց քաղաքակրթական ուղին դեռ նոր-նոր սկսած, միայն վերջերս որպես ժողովրդներ ինչ որ պրիմիտիվ գիտակցման հասած այս հանրությունների հետ ՄԵՆՔ ինչ ընդհանուր բան կարող ենք ունենալ…
Ես հասկանում եմ, և ԳԻՏԵՄ նաև, որ միջնասիական այս ցեղախմբերի կրթման, մշակութայնացման, քաղաքակրթման, որպես պետություններ սրանց կայացման գործում մենք, հայերս, մեծ դերակատարում ենք ունեցել… Սակայն մարդուն հատուկ երախտիքի զգացումն անգամ սրանց համար խորթ լինելով իսպառ բացակայում է:
Ավարտեմ: Մենք պիտի այդ բոլոր կառույցներից դուրս գանք, և որքան շուտ, այնքան լավ: Ռուսաստանը, այո՛, մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե նա մեզ ոչ ձևական, ԱՆԿԵՂԾՈՐԵՆ, վերրաբերվում է այնպես, ինչպես, որ մենք ենք իրեն վերաբերվում, ապա մենք պիտի խորացնենք մեր բոլոր կապերը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ հետ: Ինչ վերաբերվում է վերոհիշյալ կառույցներին, ապա մենք չէ, որ ռուսներին պիտի խելք սովորեցնենք, և եթե ինքը ցանկանում է, թող շարունակի այդ խաղը, սակայն առանց մեզ: Իսկ եթե խորհուրդ կհարցնեն, ապա մենք կասենք այն, ինչ միշտ ենք ասել և զգուշացրել, ինչպես որ թուրքիայի պարագայում էինք զգուշացնում, ասելով, որ չի կարելի նրան այդքան ՛՛երես տալ՛՛… Թուրքիային թուրքիա դարձրեցին ռուսները: 1985-ից սկսած թուրքերը իրենց անորակ ապրանքները ռուսաստանին վաճառելով նորացրեցին իրենց ողջ մեքենաշինությունն ու սարքաշինությունը, ծանր ու հատկապես թեթև արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ռուսաստանյան տուրիզմի հաշվին բարելավեցին և միջազգային մակարդակների հասցրին իրենց ինֆրակառույցները, զարգացրին շինարարությունը, և այլն, և այլն: Եվ հիմա թուրքը իրեն թույլ է տալիս ռուսական ինքնաթիռ խփել ու հավասարի պես է խոսում ՛՛ատոմային դերժավա՛՛ ռուսների հետ, սրանից բխող բոլոր հետևանքներով:
Ինչպես, որ թուրքիայի պարագայում էինք զգուշացնում , այս տեսքով ՀԱՊԿ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ-ների պարագայում էլ ռուսաստանին ՆՈՒՅՆ ճակատագիրն է սպասում՝ ՀԱՐՎԱԾ ԴԱՆԱԿՈՎ ՄԵՋՔԻՆ: Սրանցից յուրաքանչյուրն առանձին առանձին և բոլորը միասին պահը եկած դեպքում այնպես են հարվածելու ռուսաստանին, որ թուրքերի արածը թեթև քերծվածք է երևալու: Իսկ ամենացավոտ՝ մահացու հարվածը, ռուսաստանին հասցնելու է իր եղբայրը՝ բելոռուսը… Սա է, որ Բրուտոսի նման դանակը խրելու է ոչ թե մեջքից, այլ մխրճելու է սիրտը…