Որ բժիշկը քեզնից ապօրինի գումար է պահանջում` հիվանդիդ <<նորմալ նայելու>> համար, դրանից պետք չի նեղվել, դա արդեն հստակ ձեւավորված ազգաին ավանդույթ է (էպոսում էլ գուցե էդ մասին գրած լինի, մի հատ ուշադիր թերթեք), որ հիվանդանոցում զուգարան գնալու համար էլ պիտի վճարես, էդ էլ սահմանադրությամբ ամրագրված երեւույթ է… Իսկ սա կարելի է համարել հազարամյակի պոռնկությունը: Մարդը հիվանդասենյակի համար վճարում է տասից տասնհինգ հազար դրամ, վճարովի բուժում է անցնում, ամեն սրսկման համար ծախսում է մոտավորապես կես միլիոն դրամ, էդքանից հետո մի հատ քաքոտ հեռուստացույցի համար մի քանի հարյուր դրամ էլ են քամում, հասկանում ես,որ էս հեռուստացույցը պիտի միայն Animal planet-ը ցույց տա, այսինքն` իրենց:

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` ՎԱՀԱԳՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Vahag

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել