Ինչի՞ համար: Ինչի՞ համար մենք, որ ունենեք Սևակի, Չարենցի նմանների արվեստի գործեր, այսօր ստիպված ենք եթերով տեսնել միայն կարգին հաղորդումները, գեներալի աղջիկներ, դժվար ապուստներ, դժբախտ երջանկություններ, երջանիկ դժբախտություններ...ինչի՞ համար, մենք ոչ մի լավ մշակութային ալիք չունենք, անգամ ամբողջովին մշակութային լավ կայք չունենք: Ինչի՞ համար է, որ անընդհատ անճաշակություն է մատուցվում, ո՞ւմ պատվերով:
Ռեյտինգի՞: Այցելությունների՞: Մարդիկ դա ե՞ն պահանջում: Ո՞ղջ աշխարհում է էտպես: Հա, գիտեմ: Հետո ի՞նչ:
Չինաստանում, որ ամեն ինչ վերահսկվում է, պակաս երկի՞ր է դարձել: Ինչի՞ եք դուք ուզում միշտ վատը կրկնօրինակել: Ինչի՞ է մարդկանց թվում, որ եթե ուրիշների մոտ այնպես է, մեր մոտ չի կարող ուրիշ ձև լինել: Ինչո՞ւ: Որովհետև էնքան եք սովորել դրան, սովորել եք հեշտին, սովորել եք ամեն ինչ ստանալ կրկնօրինակելով, առանց չարչարվելու: Դրա համար էլ այդպես եք: Ինչո՞ւ մեր հանրային հեռուստաընկերությունը պիտի աղբ ցույց տա եթերից: Ինչո՞ւ նորմալ մշակութային հաղորդում չեն պատրաստում, և եթեր չեն թողնում: 
Մասնագետներն են պակասում, մարդիկ չկա՞ն:
Կան, իմ ֆեյսբուքյան ընկերների մեջ ես անգամ կարող եմ այդքան պրոֆեսսիոնալներ գտնեմ, ովքեր ունակ են հազար անգամ ավելի որակյալ հաղորդում պատրաստել, քան այսօր եթերում է գնում:
Այդ դեպքում ինչո՞ւ չեն անում:
Որովհետև վախենում են: Վախենում են, քանի որ հնարավոր է այդ դեպքում երևա իրենց բոլորի անճաշակությունն ու դիլետանտությունը, իրենց զրոյից ցածր մակարդակը:
Ինչո՞ւ մարդիկ չեն պայքարում:
Քանի որ այլևս չեն ուզում, չեն կարող: Չեն պայքարում, քանի որ նրանք հոգնել են: Նրանց ուղեղները չեն աշխատում այդ ուղղությամբ: Բայց, մարդիկ, անտեսելով այդ ամենը, դուք մոռանում եք, որ վաղը, մյուս օր էտ հրաչքեշիշյանական համակարգով դաստիարակված երեխաները դառնալու են սովորական մարդիկ: Սովորական, քանի որ նրանք չգիտեն, երբեք չեն տեսել, թե ինչ է նշանակում լինել ոչ սովորական, լինել հանճարեղ: Չեն տեսել, նրանք չեն ձգտում դրան: Նրանք ձգտում են լինել սովորական: Գեներալի աղջիկների նման...
Հ.Գ. Եսիմ, երևի թե ոչինչ էլ չի փոխվի իմ գրառումից հետո, ամենայն հավանականությամբ, բայց ես պատրաստ եմ ինչ-որ մի բան փոխելու: Իսկ դո՞ւք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել