«Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունը Մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո և «Երիտասարդ արվեստագետներ» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է ժողովրդական երգի և ասմունքի համերգ-երեկո, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայում քաղցկեղից բուժվող Էլեն Դիլանյանի ֆոնդին: Համերգը տեղի կունենա ապրիլի 13-ին ժամը 19-00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Տոմսերի արժեքն է 1000, 2000 և 3000 դրամ: 
Այս միջոցառումը հերթական մարտահրավերն է բոլորիս համար. մեզ հերթական անգամ հնարավորություն է ընձեռվում հաճելի երեկո անցկացնել` վայելելով սիրված արտիստների կատարումները, և մեր լուման ներդնել փոքրիկ Էլենի բուժման գործում: Շուտով համերգը կգովազդվի նաև տարբեր լրատվամիջոցներով: 
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Ասատուր Ասլանյանին համերգի կազմակերպման բարդ և պատասխանատու գործընթացը հանձն առնելու համար, ինչպես նաև մասնակից արտիստներին, ովքեր մեծ սիրով ու պատրաստակամությամբ իրենց համաձայնությունը տվեցին` մասնակցելու այս բարեգործական միջոցառմանը: Էլեն Դիլանյանի հիվանդության և բուժման մասին ամբողջ ինֆորմացիան կարող եք կարդալ հետևյալ կայքերում`
http://elendilanyan.posterous.com/
http://www.elendilanyan.org/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել