Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է ընկերական մրցաշարը, որին մասնակցում է նաև Դոնեցկի «Շախտյորը»: Ինչպես տեղեկանում է ՀՖՖ պաշտոնական կայքը, քիչ առաջ ավարտվել է «Շախտյորի» հերթական հանդիպումը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալ ակումբի» հետ, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ՝ 20-րդ րոպեին գրավելով արաբական թիմի դարպասը: Հանդիպումն ավարտվել է 3-2 հաշվով՝ հօգուտ «հանքափորների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել