ՄԱՐՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁ ՉԿԱ
Պատերազմը փոխեց մեր իրականությունը.
- ժողովուրդն այլևս մարտ ամսվա վհատ, անհույս ժողովուրդը չէ,
- նկատելի փոփոխություններ կան իշխանությունների մոտ,
- մեծահարուստները ևս մտահոգություն դրևսորեցին Հայրենիքի ու նրա պաշտպանների հանդեպ:
Հայաստանում նոր իրականություն է, և այդ նոր իրականությունը պահանջում է ներքին նոր քաղաքականւթյուն, քաղաքական նոր մեթոդներ ու գործիքներ:
Հին մեթոդների կիրառումը մեզ տանելու է դեպի ետ, դեպի մարտյան Հայաստան, որն անթույլատրելի է:
Պայքար-պայքարի և պերմանենտ հեղափոխությունների մեթոդի կրկնումը մեզ տանելու է դեպի նույն կործանարար շրջապտույտը, որում էինք ամբողջ քառորդ դար. որևէ մեկը կարո՞ղ է ցույց տալ քաղաքական պայքարի այդ մեթոդի բերած թեկուզ մեկ միլիմետր առաջընթաց:
Նոր իրավիճակը նոր մոտեցում է պահանջում, նոր գործիքներ,նոր գործիչներ, «որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով.»...