Ամեն տարի աշխարհում գովազդների վրա ծախսվում է 500 միլիարդ դոլար: Յուրաքանչյուր մարդ 65 տարիների ընթացքում հասցնում է դիտել երկու միլիոն գովազդային հոլովակ:
Ճանապարհների երկայնքով տեղադրված գովազդային վահանակների գաղափարը առաջացել է 1900թ. ԱՄՆ-ում:
Մանկական ապրանքների գովազդները հիմնվում են փոքրիկ սպառողների ճաշակի վրա: Ըստ սոցիոլոգիական հարցումների, որոնք անցկացվել են Ամերիկայում բնակվող ծնողների միջև, գովազդում ներկայացված իրը գնելու համար երեխան պետք է 9 անգամ խնդրի ծնողներից, այդ դեպքում ծնողները կհանձնվեն և կհամաձայնեն գնել:
Իրերի մեծ մասը, որ ցուցադրվում է գովազդային հոլովակների մեջ, կեղծ է: Սառցե խորանարդների փոխարեն օգտագործվում են ակրիլային խորանարդներ, խմիչքների մեջ ավելացվում են լվացող միջոցներ, որպեսզի հայտնվեն առատ պղպջակներ, բացի դրանից, որպեսզի լույսը լավ թափանցի խմիչքի մեջ, ավելացնում են ջուր:
Յորկյան համալսարանի գիտնականները պարզել են, որ դեղագործական ընկերությունները իրենց գովազդային հոլովակների վրա ավելի շատ ժամանակ են ծախսում, քան հետազոտությունների:
«Մալբորո» ընկերության գովազդային հոլովակում խաղացող 3 դերասան-կովբոյները մահացել են թոքի քաղցկեղից: Արդյունքում այդ ապրանքանիշը ստացավ «կովբոյների մարդասպան» մականունը:
Մերկ կանայք նորություն չեն, դեռ 1800-ականներին հանդիպում էին ծխախոտի տպագիր գովազդի վրա:
Գովազդային հետազոտողները փաստում են, որ գովազդը ամենաազդեցիկ և կարևոր ձևն է աշխարհում:
Գովազդներում ձեռքի ժամերի սլաքները ցույց են տալիս ժամը 10:10-ը: Նման համադրությունը ցույց է տալիս ժպիտ: