Ստեփանակերտում ենք։ Ու լրիվ ուրիշ «հոտ է»։ Ուժի, ազատության, կամքի ու ինքանագիտակցության, բայց և զգուշության ու կորստի գիտակցման։
Պատերազմը..... ԵՐԱՆԻ ԵՐԲԵՔ ՉԼԻՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ, որը տանում է ու դեռ տանելու է մեզնից, բայց մենք այլընտրանք չունենք, կամ Ապրել, ու ապրել ԱԶԱՏ կամ....
Մենք չենք եկել Արցախ, որ պարզապես կանգնենք հայ զինվորի կողքին, մենք եկել ենք ԵՎՍ մեկ անգամ գիտակցելու, փաստելու ու ՏԱՐԱԾԵԼՈՒ, ամբողջ աշխարհով,որ ապրող ազգ ենք, պայքարող ու ՎԵՐԱԾՆՎՈՂ։
Հ.Գ. Ով ասի, որ անվախ է ու ահողդողդ, անկեղծ չի լինի։ Բայց էդ վախը հաղթահարելի է, երբ տեսնում ես ՄԻ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ՝ ԲՌՈՒՆՑՔ ԴԱՐՁԱԾ։
Մեդիայի աշխատակիցները զինվորի պես պիտի միշտ լինեն առաջին գծում,
Պանարմենիան մեդիա գրուպի աշխատակիցներն այսուհետ փորձելու են դառնալ կենդանի կամուրջ՝ Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները լայնորեն ներկայացնելու համար։
Համբերություն ու
խաղաղություն։
Մեկ էլ մի բան։ Ես գիտեմ, որ ՀԱԶԱՐԱՎՈՐ հայեր եկել են և էլի հազարներ հիմա կուզեին լինել էստեղ, որ օգնեն, որ հասնեն, որ .. ԳՈՐԾԵՆ։
Մենք բախտավոր ենք։) էստեղ ենք։՛ ՏԵՂՈՒՄ։
...կհանդիպենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել