ՀՈՎԻՎՆ Ու ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸChampord.am–ը գրում է.

Ճանաչիր թշնամուդ, որպեսզի ավելի պատրաստ լինես» դարերով ապացուցված ճշմարտությունը մենք վաղուց գիտենք և լավ, շատ լավ ենք ճանաչում մեր թշնամուն: Որքան էլ իմ մարդկային ու մարդասիրական համոզմունքները ինձ սովորաբար թույլ չեն տալիս վիրավորել դիմացինին, առավել ևս՝ մի ամբողջ ազգի, բայց մեր թշնամու պարագայում պատկերը անօրինաչափ է և, ի դժբախտություն մեզ, մեր հարևան թշնամին իսկապես աշխարհի բոլոր ազգերից խիստ տարբերվում է իր անուղեղությամբ: Նույնիսկ չեն կարողանում յուրացնել խոսքիս սկզբում ասված միտքը՝ «ճանաչիր թշնամուդ»: Այսքան տարիների ու դարերի ընթացքում չկարողացան հասկանալ մեկ պարզ ճշմարտություն, որ հայերս անկոտրում են արտաքին վտանգի առաջ: Այն, որ Արցախը հազարամյակներով մերն է, փաստորեն չեն կարողանում հասկանալ, բայց մի՞թե դժվար է հասկանալ, որ հայը իրենը ուրիշին տվողը չէ, այն էլ՝ թշնամուն: Իսկ թե փորձես զոռով վերցնել, հաստատ մռութիդ կստանաս: Սահմանի ողջ երկայնքով ընթացող մարտերը ցույց են տալիս, որ այս տարիներին կուտակած թանկարժեք, ժամանակակից զինտեխնիկան ոչինչ չարժե: Ինչպես և 90-ականներին, այնպես էլ հիմա մեզ զենքով հաղթել անհնար է, մենք նախ զինված ենք արդարության և հայրենասիրության ոգով, ինչն անհնար է խլել մեզանից: Մենք նույնիսկ որսորդական հրացանով ենք կարողանում պայքարել ժամանակակից զինտեխնիկայի դեմ:

Մարտակերտի վրա թռչող անօդաչու սարքը հովիվն է խփել իր որսորդական հրացանով՝ հստակ վերլուծելով, որ եթե մերը լիներ՝ Մարտակերտի վրայով չէր պտտվի ռազմական գործողությունների թեժ պահին ու կրակել է, այո – այո, որսորդական հրացանով: Իսրայելում արտադրել, մեջը լիքը գիտություն դրել, բերել – հասցրել են Ադրբեջան, իսկ էս հովիվը, կոշտ ու կոպիտ, աննրբանկատ մարդ, բռնել, որսորդական հրացանով վայր է գցել:

Առաջնագծում տղաների ռազմական գործողությունների արանքում, երբ տուն են զանգում ու տեղեկացնում իրենց ողջ և առողջ լինելու մասին, հարազատների որպիսությունից այնքան էլ չեն հետաքրքրվում, որովհետև վստահ են, որ թիկունքում ամեն ինչ նորմալ ու առօրեական է, ավելի շատ հետաքրքրվում են Բարսելոնայի ու Ռեալի խաղի արդյունքներից: Աշխարհի անցուդարձերից հեռու մենք քաղաքակիրթ աշխարհի մասն ենք ու մեր խաղաղ ստեղծագործական կյանքով ամեն օր ապացուցում ենք դա՝ ակամայից դառնալով քաղաքակիրթ աշխարհի դեսպանատունը, թանգարանն ու աղոթատեղին:

Մեր հարևանը քոչվոր վայրենի է, նույնիսկ եթե հիմա բնակվում է քաղաքակիրթ հասարակություններին հատուկ տներում ու բնակավայրերում միևնույն է, իր վայրենի քոչվորության բնույթը չի փոխել և դա նորմալ է, որովհետև նման բաները ոչ մեկ օրում, ոչ էլ երկու – երեք հարյուրամյակում գենի կոդից չեն ջնջվում:

Իսկ մեր գենի մեջ արարումն է հիմնավորվել հազարամյակների ընթացքում: Սահմանի թոհուբոհից հեռու արցախցին իր գյուղում, քաղաքում նույնիսկ ապրիլի 2-ի առավոտյան շինարարություն էր անում, ծառ էր տնկում, այգի էր փորում, քաղաքային ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքները բարեկարգում, որովհետև այլ կերպ չէր էլ կարող լինել, սա է մեր Հայրենիքը, մենք այլ տեղ չենք ուզում ապրել և այն ոչ մեկին տվողը չենք:

Մենք մեր թշնամուն լավ գիտենք, ցավոք սրտի մեր թշնամին մեզ լավ չգիտի: Մեր բանակը սահմանի ողջ երկայնքով մեր խաղաղությունն է արարում: Խաղաղություն Արցախ աշխարհին:

 

Խաչատուր Մելքումյան, Ստեփանակերտից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել