Civilnet.am-ը գրում է.
Ապրիլի 4-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերիի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, որի ընթացքում նրանք մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում դիմակայության լարվածության կապակցությամբ՝ վերահաստատելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վռճական կոչը. ասված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:-
Լավրովն ու Քերին դատապարտել են առանձին «արտաքին խաղորդների» ջանքերը՝ Ղարաբաղի շուրջ հակամարտությունը սրելու ուղղությամբ»:
ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցին անդրադարձել է նաև ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Մարկ Թոները:
Ապրիլի 4-ին ճեպազրույցի ժամանակ նա տեղեկացրել է, որ Քերին և Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ շփման գծում լարվածության աճը և Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են արել «վերսկսել կարգավորման շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ հովանու ներքո»:
Թոները վկայակոչել է պետքարտուղարի ավելի վաղ արած հայտարարությունը, որով նա դատապարտել էր բռնությունը:
«Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը և խուսափել լարվածության հետագա սրումից»,- հայտարարել է Թոները: