Կեցցե առանց հայերի Բաքուն-այս կարգախոսով էին առաջնորդվում Ազերիները 23 տարի առաջ: Հունվարի 13-19 Բաքվում կատարվածը հնարավոր չէ բառերով վերարտադրել: «1990թ. հունվարի 13-ին ժամը 17-ից հետո Լենինի հրապարակից դուրս եկած մոտ 50.000-ոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց ջարդեր, ավերածություններ, հրկիզումներ, բռնություններ ու սպանություններ…»,- «Իզվեստիա», 1990 թվականի հունվարի 15: Երեկոյան կողմ սկսվեցին աներևակայելի դաժանությամբ և սադիզմով կատարվող ջարդերը. հայկական թաղամասի մերձակա շրջանը դարձավ զանգվածային սպանությունների թատերաբեմ: Մարդկանց ցած էին նետում շենքերի վերին հարկերից, իսկ ամբոխը հարձակվում էր հայերի վրա և ծեծելով սպանում: Բաքվի Լենինի հրապարակը այդ օրերին արյունով էր հեղեղված: Ազերիների սադիզմի ու իրավապահ մարմինների անգործության մասին վկայել է անգամ Ազգային ճակատի առաջնորդներից մեկը՝ Էտիբար Մահմեդովը: Այդ օրերին Ադրբեջանում ՀԱՅ լինել նշանակում էր կանխավ դատապարտված լինել մահվան: Բաքվի հայկական ջարդերի ընթացքում գազազած ամբոխը բառիս բուն իմատով կտոր-կտոր արեց մի մարդու, իսկ նրա մարմնի մասերը լցրեցին աղբարկղը: Ականատեսների պատմելով նրանք սպանել են, վառել են, մորթել ու բռնաբարել են՝ հաշվի չառնելով ո՛չ տարիք, ո՛չ սեռ, իսկ այդ պահին եղած ոստիկաններն ու ներքին զորքերը ընդհանրապես չէին խառնվում: Դա նույն ողբերգությունն էր, նույն դահիճները, նույն ցեղասպանությունը, նույն ձեռագիրը: Տառապանքների ու ցավի բաժակը մինչև վերջ դատարկած հայերը մի ցանկություն ունեին`փրկվել, լքել դժոխք դարձած այդ քաղաքը: Հրաշքով փրկվածներին մղում էին դեպի նավահանգիստ, դեպի Թուրքմենական ԽՍՀ նավարկող լաստանավերը: 72 տարի անց Բաքվի նավահանգստի արյունոտ տեսարանը կրկնվեց նույն վայրում, նույն դաժանությամբ, նույն նպատակով:
Բաքվում ապրող 88673 հայերից տուժեցին 52822-ը, որոնք կազմում էին հայերի ընդհանուր թվի 59,57%-ը: Նրանց թվում էին
- սպանվածներ` 5248,
- փախստականներ` 31293,
- գերիներ ` 3396,
- անհետ կորածներ` 3572:
Քաղաքի մանրամասն քարտեզի կազմում` բաժանված շրջանների ու թաղամասերի, քաղաքում մնացած հայերով խիտ բնակեցված վայրերի նշումներով: Երբ սկսվեցին ջարդերը, ծայրահեղականների ձեռքին հայտնվեցին հայերի, ռուսների և խառը ընտանիքների բնակության ճշգրիտ հասցեներ: Ջարդարարների ձեռքին էին ոչ միայն հասցեները, այլև Բաքու քաղաքի քարտեզը, որում խաչերով նշված էին հայահոծ վայրերը` զանգվածային սպանությունների և բռնությունների ուղեցույցը: Իսկ այդ ժամանակ Կրեմլի ղեկավարությունը խորհրդակցություն էր անցկացնում. որոշում էին` զորք մտցնե՞լ քաղաք, թե՞ ոչ: Հունվարի 20-ին վերջապես քաղաք մտավ խորհրդային զորքը: Մտավ ոչ թե սպանդը դադարեցնելու և ծերունիներին, կանանց ու հաշմանդամներին փրկելու համար… Մտավ այն ժամանակ, երբ Բաքվի հայությունն իսպառ վերացվել էր: Խորհրդային շատ զինվորականներ և սպաներ, գործելով առանց հրամանի, իրենց խղճի թելադրանքով, փրկում էին հայերին` օգնելով նրանց դուրս պրծնել դժոխքից:
1988թ., փետրվար, Սումգայիթ. սպանվածներ, ողջակիզվածներ, խոշտանգվածներ, վիրավորներ, 18 000 բռնի տեղահանվածներ:
1988թ., մայիս. Շուշիի ողջ հայ բնակչության բռնի տեղահանում:
1988թ., ամառ-աշուն. Հյուսիսային Արցախի տասնյակ բնակավայրերից հազարավոր բռնի տեղահանված խաղաղ բնակիչներ:
1988թ., նոյեմբեր-դեկտեմբեր. ջարդերի և բռնի տեղահանումներ ամբողջ Ադրբեջանում:
Միայն հայերի կազմակերպված ինքնապաշտպանության շնորհիվ հաջողվեց կանխել համատարած սպանություններն ու ջարդերը:
Ցեղասպանություն մեկ շաբաթում, բայց այդ մասին աշխարհը չիմացավ և ոչ ոքի պատասխանատվության չենթարկեցին և չպատժեցին: Մարտի 5-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի փակ նիստ, որի ընթացքում մի շարք խորհրդային բարձրաստիճան պաշտոնյաներ ամենայն անկեղծությամբ պատմեցին Բաքվի կոտորածի մասին` ներկայացնելով սարսափելի մանրամասներ: Այդ մանրամասներն այդպես էլ երբևէ չհայտնվեցին մամուլի էջերում:
Ու մինչ օրս ոչ մի ազերի հայերի դեմ կատարած ոչ մի ոճրագործության կամ հանցագործության ու մարդասպանության համար չի պատժվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել