Բացի այդ, հիմարի ձեռքում զենքը փորձանք է հենց իր համար: Սեփական զինվորներին որպես թնդանոթի միս վերաբերվող ադրբեջանական բռտապետը մի օր կանգնելու է Հաագայի դատարանի առաջ` ռազմական հանցագործի կարգավիճակով:
Ադրբեջանի ժողովրդին հազար տարի պետք չէ Արցախը: Ալիևի այդ կպչուն միտքը ընդամենը սեփական ժողովրդի ուշադրությունը իր լափած միլիարդներից շեղելն է, բռնակալի գահին հավերժ մնալու տենչանքը:
Առանց Ալիևի հրահանգի ոչ մի ադրբեջանցի չի զոհաբերի իր կյանքը Արցախի համար, առանց Սարգսյանի հրահանգի ամբողջ հայ ժողովուրդն է պատրաստ ատամներով պահել Արցախը:
Սա է մեր ուժը, մեր հաղթանակի գրավականը ու ամենամեծ փաստարկը, որ պիտի հասկանան թե Ադրբեջանը, թե նրա հանցանքների վրա աչք փակող միջազգային հանրությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10207117896960225?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1459836889194722
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել