ԱՆՈՒՂՂԱԿԻ ԴՐԱԿԱՆ ԼՈՒՐ

Ադրբեջանցիներին պետք է հաղթանակ կամ առնվազն հաղթանակի պատրանք ոչ միայն ռազմաճակատում, այլև տեղեկատվադաշտում։ Ու որքան ագրեսիվ են դառնում թշնամիները Համացանցում, այնքան կարելի է ենթադրել, որ ռազմաճակատում «կայծակնային հաղթանակը» ձախողվել է։
Այս պահին հավաստանշել եմ թշնամական տիրույթում տարածվող 2 նման ապատեղեկատվություն՝
• սեփական բնակչությանը ոգևորելու համար ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի խորը թիկունքում գտնվող Կաչաղակաբերդի բարձունքի նկարը ներկայացնում են՝ որպես Հորադիսում գրաված Լալեթեփեի նկար;
• այսօրվա ամսաթվով վերստին շրջանառության մեջ են դրել երկամսյա հնության՝ Օդունդաղի բարձունքի այսպես կոչված «գրավման» լուրը (հին լուրը՝ http://ru.apa.az/ru/news/308770; հնի այսօրվա կրկնօրինակումը՝http://karabakhmedia.az/…/5216-ordumuz-odundag-yuksekliyini…; հունվարյան հայկական հերքումը՝ http://razm.info/79524

Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ իրական շոշափելի հաջողությունների բացակայության պատճառով՝ ադրբեջանցի քարոզչակներին հրամայվել է տարածել այս տեսակ «ոգևորիչ» տեղեկություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել