Ժողովուրդ հասկացեք էս ֆեյսբուքը ոչ միայն սոցիալական ցանց ա այլ նաև ինֆորմացիա հավաքելու արտակարգ արդյունավետ միջոց, ինչպես որ մենք ենք մոնիթորինգի ենթարկում ադրբեջանական օգտատերերի ու էջերի գրառումները հասկանալու համար ինչ ա կատարվում, ու ինֆորմացիա հավաքելու համար այնպես էլ իրանք են նույնը անում, չեմ զարմանա եթե Ադրբեջանական ԿԳԲ-ի մի ամբողջ ստորաբաժանում լինի դրա վրա նստած, էս վերջին վիրուսներն էլ հիմնականում ոնց որ իրանց ձեռքի գործն ա, դրա համար հորդորում եմ ձեր փակ ինֆորմացիաները, ծանոթներից լսածները կամ ձեր աչքով տեսածը տենց փբլիք չդնեք, ոչ մի ինֆորմացիա հայկական ուժերի տեղաշարժերի, հայաստանից տեխնիկայի տեղափոխման վերաբերյալ էս անտեր ցանցում չպետք ա դնել, պաշտնապես Հայաստանը դեռ խառնված չէ ռազմական գործողություններին, խառնված են զուտ ԼՂՀ պաշտպանական ջոկատի ստորաբաժանումներն ու Հայաստանից մեկնած կամավորական խմբերը, մեր թշնամիներին ոչ մի ապացույց չպետք ա տրամադրել տեսանյութերի կամ նկարների տեսքով!!!
Սենց դեպքերում ասում են շատ բան գիտեք քիչ խոսացեք, եթե իրոք չեք ուզում օգնելու փոխարեն թշնամուն լավություն արած լինեք!!!