Yn.am-ը գրում է.

Քիչ առաջ Տավուշի մարզում դիպուկահարի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս տեղեկությունը YN.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների, նրան վիրահատում են: Մեր հարցին, թե ինչպիսին է իրավիճակը Տավուշի մարզում ՊՆ խոսնակը պատասխանեց՝ համեմատաբար հանգիստ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել