Երևի իրոք հաճելի չի, երբ զգում ես, որ քո ուղեղը փորձում են լվանալ հեռուստատեսությամբ, մամուլով, ու այդքանը բավարար չի, մի հատ էլ մտնում ես համացանց ու տեսնում ես, որ այդ նույն գործին կպած են մեծ քանակությամբ բլոգերներ, վլոգերներ, ուղղակի պատահական մարդիկ` զինված տարատեսակ հնարքներով և պատրաստի կլիշեներով, որը ամեն պահի կարող են փորձել օգտագործել յուրաքանչյուրի դեմ: Հնարավոր ա՝ այդ պահին զգում ես քեզ անպաշտպան և փորձում ես պաշտպանվել, կամ էլ հակառակը, հասկանալով, որ ամբողջ մեխանիզմի դեմ պայքարելն ուղղակի անհնար ա՝ փորձում ես ինչ-որ տեղ խուսափել, ինչ-որ տեղ լռել և չտեսնելու տալ, իսկ ժամանակ առ ժամանակ էլ շատ հարցերին վերաբերվել ուղղակի հումորով: Եվ ձեզ ասեմ առաջին տեսահոլովակը ինձ էլ զվարճացրեց, նման տեսահոլովակները աշխարհի տարբեր ֆիլմերի վերաբերյալ բազմաթիվ են, լինում են նաև դեպքեր, երբ դրանք ստեղծվում են հենց ֆիլմերի հեղինակների կողմից` հանդիսանալով ևս մեկ գովազդի տեսակ: Եվ, ըստ երևույթին, այս ամբողջ պատմությունը, որը արդեն շարունակվում է մի քանի օր, և ըստ հավանականության, նոր թափ հավաքելով նաև ֆիլմի պրիմիերայից հետո կավարտվի և կմոռացվի, ինչպես հազարավոր այլ նմանատիպ պատմությունները: Ինչևիցե, մի կողմ թողնելով քրաուդսորսինգը ու վիրուսային մարկետինգը, եթե անկեղծ լինեմ, չնայած որ վաղուց եմ օգտվում սոցիալական ցանցերից, բայց մինչև հիմա չգիտեմ ինչուա պարտադիր, «արհեստականորեն» ամեն ինչ վերածել «մեմերի», և միևնույն կատակը անընդհատ կրկնել` մոռանալով որ ամեն ինչ չափի մեջ ա գեղեցիկ :)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/szakeyan/posts/413441652070063
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել