Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր 12 սպանվածների մասին, սակայն մինչ այժմ Ադրբեջանի զինուժի` հայտնի դարձած կորուստներն արդեն 14-ն են:

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` Սերվան Միհրալիևի (Sərvan Mehralıyev) մասին:


Հայտնի դարձավ ևս մեկ սպանված զինծառայողի` Օրխան Ալիևի (Orxan Əliyev) մասին. Ղազախի շրջան, Ասթանբեյլի գյուղ


Եվս մեկ սպանված զինծառայող` Վելիջանլը Նիյազ Գահրաման օղլու (Vəlicanlı Niyaz Qəhraman oğlu):


Այսօր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել էին Ադրբեջանի ԶՈւ 2 ուղղաթիռ:

Դրանցից Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է մեկի մասին տեղեկությունը, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել նաև ադրբեջանական խոցված ուղղաթիռների սպանված օդաչուների` մայորներ Ուրֆան Վալիզադեի (Urfan Vəlizadə) և Թաբրիզ Մուսթաֆազադեի (Təbriz Mustafazadə), ավագ լեյտենենանտ Բաքիր Իսմայիլովի (Bəkir İsmayılov) մասին:

Ադրբեջանական խոցված ուղղաթիռների սպանված օդաչուները` մայորներ Ուրֆան Վալիզադե (Urfan Vəlizadə) և Թաբրիզ Մուսթաֆազադե ( Təbriz Mustafazadə)

Ադրբեջանական խոցված ուղղաթիռների սպանված օդաչուները` մայորներ Ուրֆան Վալիզադե (Urfan Vəlizadə) և Թաբրիզ Մուսթաֆազադե ( Təbriz Mustafazadə)

Սա ակնհայտ է դարձնում, որ խոցված ուղղաթիռները մեկից ավելի են եղել, քանի որ ուղղաթիռների անձնակազմը 2 հոգի է լինում, բացի այդ էլ նույն ուղղաթիռում մայորի կոչումով երկու սպա դժվար թե լինեին:

Այնուամենայնիվ այս պահին հայտնի է երկու խոցված ուղղաթիռների ընդհանուր 3 սպանված օդաչուի անուն:

Ավելի ուշ հայտնի է դարձել ևս 4 սպանված զինծառայողների` Իլքին Մեմեդովի (İlkin Məmmədov), Սամիր Գաչաևի (Samir Qaçayev), Ռուհին Գահրամանով (Ruhin Qəhrəmanov), Ռավան Նուրաևի (Rəvan Nurayev),   ինքնությունները:

Ստացվում է, որ ներկայում հայտնի է ադրբեջանցի 7 զոհված զինծառայողի անուն: (Սպանվածների լուսանկարները ստորև):

Սակայն ՊԲ հրապարակած նկարների առաջին խմբաքանակում երևում է 3 ադրբեջանցի սպանված զինծառայողի դի: Իսկ լուսանկարների երկրորդ խմբաքանակում երևում է ադրբեջանցի զինծառայողների 9 դիակ, որոնք այդպես էլ մնացել են չեզոք գոտում: Եվս 2 ադրբեջանցի զինծառայող երևում է ՊԲ տեսանյութում` Ադրբեջանի ԶՈւ խոցված ուղղաթիռներից մեկի մոտ:

Այսպիսով Ադրբեջանի ՊՆ հայտարարած թիվը` 12, արդեն այս պահին հերքված է:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ չեզոք գոտում. Աղբյուրը` ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ չեզոք գոտում. Աղբյուրը` ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողների դիակները

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողների դիակները

Ընդ որում, եթե հաշվենք ադրբեջանցի օգտատերերի սոցցանցային գրառումները, ապա Ադրբեջանի ԶՈւ կորուստներն անհամեմատ ավելի շատ են: Ստորև ներկայացված են այդ գրառումներից մի քանիսը:

Ադրբեջանական օգտատերերից մեկը հայտնել էր, որ Հորադիսում ադրբեջանական զինուժը տվել է 10 սպանված և 14 վիրավոր:

Մեկ այլ տեղեկություն Ֆիզուլիում առնվազն 6 սպանված լեյտենանտի մասին:

«Ընկերնե՛ր, լավ լուր ունեմ։ Ֆիզուլին գրավել ենք (սա հերթական ապատեղեկատվությունն է, Ֆիզուլին ադրբեջանցիները չեն գրավել – Է․Է․), շարժվում ենք Ջաբրայիլի ուղղությամբ։ Ճիշտ է՝ 6 լեյտենանտ ենք կորցրել, բայց դե փա՜ռք հայրենիքին, տա Աստված հողերը շուտ ազատագրվեն»։

«Ընկերնե՛ր, լավ լուր ունեմ։ Ֆիզուլին գրավել ենք (սա հերթական ապատեղեկատվությունն է, Ֆիզուլին ադրբեջանցիները չեն գրավել – խմբ), շարժվում ենք Ջաբրայիլի ուղղությամբ։ Ճիշտ է՝ 6 լեյտենանտ ենք կորցրել, բայց դե փա՜ռք հայրենիքին, տա Աստված հողերը շուտ ազատագրվեն»։

Օգտատերերից մեկը նշել է, որ 3 սպանված զինծառայող են տարել Մինգեչաուր, մեկը գրողի հարևանի տղան է եղել և հարցնում է, թե ինչու՞ այդ ամենի մասին չեն խոսում:

«Հենա Մինգեչաուր 3 շեհիդ են բերել, մեկը իմ հարևիանի տղեն ա, բա դրանց մասին ինչի՞ չեք գրում»:

«Հենա Մինգեչաուր 3 զոհ են բերել, մեկը իմ հարևանի տղեն ա, բա դրանց մասին ինչի՞ չեք գրում»:

Այս օգտատերը նշում է, որ սպանվածները 12-ից անհամեմատ շատ են:

«Աստված ողորմի, սակայն չեմ հավատում այս հայտարարությանը, քանի որ Տերտերում, Բարդայում ու Աղդամում պատերազմ ա գնում, շեհիդները 12 չեն, ավելի շատ են 100 %, աստված բոլորին ողորմի»:

«Աստված ողորմի, սակայն չեմ հավատում այս հայտարարությանը, քանի որ Տերտերում, Բարդայում ու Աղդամում պատերազմ ա գնում, զոհերը 12 չեն, ավելի շատ են 100 %, աստված բոլորին ողորմի»:

Մեկ օգտատեր հայտնում է, որ սպանվել է իր հորեղբոր զինծառայող որդին:

«Հորողբորս տղեն շեհիդ ա դարձել.... ախր ընդամենը 19 տարեկան էր... հիմա խաբարն էկավ... Աանիծյալ լինեն..... Ախ, չեմ հավատում, որ չի գալու... (2 ամիս էր մնացել, որ գար..( Ռուֆետ, հոգիդ թող լուսավորվի.. ...

«Հորողբորս տղեն զոհվել ա…. ախր ընդամենը 19 տարեկան էր… հիմա խաբարն էկավ… Անիծյալ լինեն….. Ախ, չեմ հավատում, որ չի գալու… (2 ամիս էր մնացել, որ գար..( Ռուֆետ, հոգիդ թող լուսավորվի.. »…

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Վելիջանլը Նիյազ Գահրաման օղլու (Vəlicanlı Niyaz Qəhraman oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Վելիջանլը Նիյազ Գահրաման օղլու (Vəlicanlı Niyaz Qəhraman oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Օրխան Ալիև (Orxan Əliyev). Ղազախի շրջան, Ասթանբեյլի գյուղ

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Օրխան Ալիև (Orxan Əliyev). Ղազախի շրջան, Ասթանբեյլի գյուղ

 

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Սերվան Միհրալիև (Sərvan Mehralıyev)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Սերվան Միհրալիև (Sərvan Mehralıyev)

Ադրբեջանի ԶՈւ խոցված Մի-24 ուղղաթիռներից մեկի սպանված օդաչուն`Բաքիր Իսմայիլով (Bəkir Ismayılov)

Ադրբեջանի ԶՈւ խոցված Մի-24 ուղղաթիռներից մեկի սպանված օդաչուն`Բաքիր Իսմայիլով (Bəkir Ismayılov)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Իլքին Մեմեդով (İlkin Məmmədov)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Իլքին Մեմեդով (İlkin Məmmədov)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ռուհին Գահրամանով (Ruhin Qəhrəmanov). Ջաբրայիլի շրջան

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ռուհին Գահրամանով (Ruhin Qəhrəmanov). Ջաբրայիլի շրջան

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ռավան Նուրաև (Rəvan Nurayev). Զաքաթալայի շրջան, Մուխախ գյուղ

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ռավան Նուրաև (Rəvan Nurayev). Զաքաթալայի շրջան, Մուխախ գյուղ

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Սամիր Գաչաև (Samir Qaçayev). Շամախիի շրջան, Չուխուրյուրդ գյուղ.

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Սամիր Գաչաև (Samir Qaçayev). Շամախիի շրջան, Չուխուրյուրդ գյուղ.

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ չեզոք գոտում. Աղբյուրը` ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ չեզոք գոտում. Աղբյուրը` ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ. Աղբյուրը` ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ. Աղբյուրը` ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ. Աղբյուրը` ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ. Աղբյուրը` ՊԲ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել