Տեղեկատվական պատերազմում այս պահին զգալիորեն ամուր են մեր դիրքերը
1. Առաջինը տեղեկատվությունը մեր գերատեսչություններն են տվել, Ադրբեջանը սկզբում հերքում էր, ժամեր անց միայն հաստատեց լարվածությունն ու սեփական կորուստները
2. Հայկական գերատեսչություններն ու պետական մարմինները՝ ՊՆ, ՊԲ, ԱԳՆ, մշտապես թարմացվող նորություններով ու պաշտոնական հայտարարություններով էին հանդես գալիս՝ շատ ավելի օպերատիվ, հավաքված ու կշռադատված, քան հակառակորդը: Ուստի, Ադրբեջանը գրեթե մշտապես պաշտպանվողի, պատասխանողի դերում էր:
3. ՊՆ-ն ու ՊԲ-ն լուսանկարների ու տեսանյութերի միջոցով մշտապես հաստատում էին իրենց ներկայացրած տեղեկությունները, լուսանկարների աղբյուրն էլ հենց Պն-ն ու ՊԲ էին, այլ ոչ թե անհասկանալի, կասկածելի կայքեր, ինչպես Ադրբեջանի պարագայում
4. Հայ ընթերցողներին տեղեկատվական կայքերը ևս օպերատիվ ու որակյալ տեղեկություն էին մատուցում, հայ ընթերցողը կարիք չուներ տեղեկության համար դիմել ադրբեջանական մեդիա ռեսուրսներին, նույնը չի կարելի ասել Ադրբեջանի դեպքում. ադրբեջանցի ընթերցողը ճարահատյալ նյութ էր քաղում համացանցից, սոցցանցերից, անգամ՝ հայկական մամուլից
5. Հայկական մամուլը, հայ վերլուծաբաններն ու ոլորտի մեկնաբաններն ուշիուշով հետևում են սոցցանցերում ադրբեջանցիների ակտիվությանն ու մեկնաբանություններին, վերլուծում ու ներկայացնում խուճապահար տրամադրությունները, ինչը չի կարելի ասել ադրբեջանական մամուլի մասին, որը չկարողացավ կիզակետում պահել հայկական սոցցանցային տիրույթը
6. Իրենց լավագույնս դրսևորեցին հայ օգտատերերը, որոնք մեծամասամբ հետևում էին պաշտոնական տեղեկատվությանը, ապատեղեկատվություն փորձում էին չտարածել, ադրբեջանական ու ադրբեջանամետ կայքերին հղումներ չէին տալիս, մեջբերումներ չէին անում: Այնուհանդերձ, այս առումով պետք է ձգտել լավագույնին. videochart-ի նման կայքերը որ անտեսվեն հիմնականում 16-20 տարեկան օգտատերերի կողմից, ավելի լավ ցուցանիշներ կունենանք
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.margaryan.58/posts/1077802942286662?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1459624637655272
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել