Չնայած Ադրբեջանում իշխանությունը ամեն քայլի դիմում է, որպեսզի թաքցնի իրական կորուստներն, այնուամենայնիվ համացանցում հայտնվում են որոշ տվյալներ ռազմական կորուստների մասին։
Ըստ որոշ տվյալների՝ հակառակորդի ԶՈւ-ն արդեն ունի 3 տասնյակ սպանված։ Մեծ թվով մահացածներ կան նաև քաղաքացիական անձանց շրջանում։ Սոցցանցերի օգտատերերը միմյանց քննադատում են տեղեկություններ հաղորդելու և «թշնամուն ուրախացնելու ու ռազմական գաղնիքներ» հայտնելու մեջ։
Ալիևան վարչակարգը պետք է հասկանա, որ 21-րդ դարում շատ դժվար է վերահսկել ինֆորմացիոն դաշտն ամբողջությամբ, ինչը կարող ենք ասել նրանց չի հաջողվում։
Մյուս կողմից այսպիսի սահամանափակումներն ու օպերատիվ տեղեկատվական դաշտի բացակայությունը գործում է մեր օգտին՝
ա. ադրբեջանցիները ստիպված հետում են հայական մամուլին և տեղեկություններ ստանում մեր աղբյուրներից
բ. ինֆորմացիայի բացակայության պարագայում մարդիկ ուղղակի խուճապի են մատնվում, ինչն էլ նոր խնդիրներ է ստեղծում թշնամու համար։