ա․ Չօգտվել ՈՉ ՄԻ անծանոթ աղբյուրից։
բ․ Ընդհանրապես չտարածել ադրբեջանական մամուլից տեղեկատվություն։ Քանի որ պատերազմական իրավիճակում հակառակորդի լրատվամիջոցները վերածվում են մաքուր քարոզչական գործիքների։ Ինքներդ, եթե ցանկանում եք, կարդացեք, բայց մի տարածեք։
գ․ Վերապահումով ընթերցել արտասահմանյան մամուլը, քանի որ այնտեղ հաճախ կամ գործից չհասկացող մարդիկ են գրում, կամ, որոշ երկների դեպքում, միակողմանի տրամադրություններ ունեն
դ․ Անհայտ օգտատերերին սոցցանցերում երբեք չի կարելի ընկալել որպես տեղեկատվության աղբյուր
ե․ Չստուգված տեղեկատվությունը, որը ստանում եք ընկերներից կամ ծանոթներից, չարժի միանգամից ինտերնետո տարածել։ Մի քիչ հապաղելը դեռ ոչ մեկին վնաս չի տվել։ Հիշեք, որ դուք պաշտոնապես մամլո խոսնակ չեք եւ օպերատիվություն ձեզանից չի պահանջվում
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10154095941933781
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել