Ժամանակները փոխվում են իրենց հետ փոխելով մարդկանց պատկերացումներն այս կամ այն երևույթի նկատմամբ: Դարեր առաջ գիրը հանձնվում էր քարին, փայտին, պապիրուսին, մագաղաթին, ապա թղթին, իսկ մեր օրում արդեն թվային տեխնոլոգիաների ընձեռած մեկ այլ հնարավորությանը՝ համակարգչին: Մեր օրերում թվային գրքերն արդեն իսկ կարելի է ասել փոխարինում են մեր պատկերացրած նյութական թուղթ ու թանաք տարբերակին, սակայն գիրքը կարելի է ոչ միայն կարդալ համակարգչով, պլանշետով անգամ հեռախոսով, այլև պարզապես ունկնդրել: Աշխարհում օրեցօր մեծանում է աուդիոգրքերի թիվը: Մեր օրերում, երբ յուրաքանչյուրիս համար ժամանակը սուղ է և ընթերցելու ժամանակ գրեթե չի գտնվում, գիրքը կարելի է պարզապես լսել: Աուդիոգրքի դրական կողմերից թերևս կարելի է առանձնացնել այն, որ կարելի է հեշտությամբ այն տանել ամենուր՝ ընդամենը պահ տալով համակարգչի կամ հեռախոսի հիշողությանը, օգտագործել այն վայրերում, որտեղ գիրքն ուղղակի անհնար է կարդալ (երթուղայինում գտնվելիս, փողուցում քայլելիս, հեծանիվ կամ մեքենա վարելիս և այլն): Կարծում եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ հայ գրականության դասական և ժամանակակից գրական ստեղծագործությունները հնարավոր կլինի ոչ միայն կարդալ, այլև պարզապես լսել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: