Արարիչը մեկն է, Աստվածները՝ շատ: Եվ բազմաստված է Աշխարհը համայն: Ամեն մի Աստված՝ Արայի Որդի, ամեն մի Աստված՝ Լուսեղեն Ոգի, ամեն մի Աստված Եթերային Ուժ: Ամեն մի Աստված իր Տեսակն ունի՝ իր Ցեղը ունի և իր Զորությամբ սնում է նրան, կապում Արային: Եվ ամեն Աստված նյութեղեն տեսքով կարող է ծնվել հենց իր Ցեղի մեջ՝ իր Ցեղի համար:
Երկնի ու Երկրի ամեն երկունքից Վահագն է ծնվում հենց Արարատում: Վահագն՝ Աստվածն իմ Արի Ցեղի, ամենաահեղ Որդին Արայի, ամենազորեղ Աստվածն Աշխարհի, քանզի արարման Աստվածն է միակ, իսկ արարումը շատ է զորավոր ոչ արարումից: Վահագն՝ անհուն Տիեզերքի մեջ՝ Տիեզերական Ուժ, Արեգների մեջ՝ Հուր Արեգակեզ, Լուսաստղերի մեջ՝ Լույսի կենսաղբյուր, Ոգիների մեջ՝ Ոգու վեհություն, Աստվածների մեջ՝ Զորության Աստված:
Եվ իր Զորությամբ, Լույսով, Արևով սնում է անվերջ իմ Ցեղը Արի՝ նրա հոգու մեջ հավատը վառում, բազուկը նրա՝ հաղթությամբ կռում, շանթերով հյուսում հայացքը նրա, սրտում՝ Արեգից բեկորներ ցանում, արարող ոգին՝ հրով շաղախում, որ Արին և՜ իր արարումը կերտի, և՜ այն պահպանի քանդող Չարիից: Վահագնը ինքը երբեք չի մտնում մարդկանց կռվի մեջ՝ մարդերի դիմաց նա ինչպե՞ս կռվի: Նա մեծամարտում է Աստվածների հետ՝ լինի Երկնքում, թե Երկրի վրա: Եվ եթե հանկարծ Չարիի Աստված՝ Վիշապի տեսքով Երկիրն է պղծում, Երկնի ու Երկրի ահեղ Երկունքից Վահագն է Ծնվում:
Փա՛ռք Վահագնին,
Փա՛ռք Ծնունդին:
Երկնի երկունքից, Երկրի երկունքից և ծիրանագույն ծովի երկունքից ծիրանի ծովում եղեգն է երկնում: Եղեգան փողից ծուխ է ելանում, եղեգան փողից բոց է ելանում՝ Հուր աստվածային, երկինք է ձգվում, հասնում Արեգին և միախառնվում Արեգի բոցին: Արեգը Երկնից կրակ է ցայտում ճաճանչների տեղ, բազում Կայծակներ իրար են խաչվում՝ հոշոտում երկնի կապույտը լազուր, Որոտն է ահեղ արձագանք տալիս Աստղերից վերև: Երկունքի ցավից Երկիրն է տնքում, հողն է կտրատվում ուժգին ցնցումից, ու Երկրի խորքից՝ հրաբուխ ժայթքում, ծովն է փոթորկվում ծիրանի ներկված, և հուժկու ալիք ահեղ ոռնոցով գրոհում են Մայր Ցամաքի վրա: Բազում կույս Աստղեր պսակ են հյուսում ծնվող Վահագնին, բյուր Արեգակներ Կայծ-Թուրն են կռում Վահագնի համար, իսկ Արեգը մեր՝ հենց իր մեջ ձուլում Խաչ-Պատերազմին: Մայր Արարատում Եղեգան փողից Հուրը Երկունքի Տրնդեզվում է խարույկների մեջ, և Աստվածային Երկունքի Հուրից հարսներն են երկնում՝ երկնում Վահագնով, ու Վահագնանման Արի մանուկներ ծնունդ են առնում հենց այդ կրակից:
Երկնի ու Երկրի միաձույլ բոցից Վահագն է ծնվում՝ Հրե Պատանի: Նա հուր հեր ունի, ապա թե բոց ունի մորուս և աչկունքն են արեգակունք: Ցնծա՛ բյուրվիշապ Արարատ աշխարհ՝ Վահա՛գն է ծնվում՝ փրկության Աստված, Վահա՛գն է ծնվում՝ Որդին Արայի, Վահա՛գն է ծնվում՝ Զորության Արքա. մեր Երկրի համար՝ ուժի ներշնչանք, Արեգի համար՝ հրո զորություն, Աստղերի համար՝ լուսե պատանի, Լուսնյակի համար՝ սիրո մեղեդի, Երկնքի համար՝ սիրասուն մանկիկ, Արիի համար՝ հրեղեն եղբայր, իսկ Վիշապի համար՝ դաժան ախոյան, նա՝ Վիշապաքաղ:
Փա՛ռք Վահագնին,
Փա՛ռք Վիշապաքաղին: Աստվածների մեծամարտ մեր Երկրի վրա՞, մարդկանց զարմացած աչքերի առա՞ջ: Նյութեղեն տեսքով ահեղ Աստվածներ՝ դաժան, անզիջող... Վիշապը Չարի՝ բազում գանգերով, արնոտ աչքերով, և թույն է ցայտում իր պիղծ երախից. Վահագն Արի՝ Հրե Պատանի, Արև աչքերով, բոց է ու կրակ և բոցը ձեռքին՝ իր Թուր-Կեծակին: Վահագն ահեղ շանթեր է սփռում իր հուր աչքերից, խավարն է ցրում, ասպարեզ կանչում Չարի Վիշապին՝ ճակատ առ ճակատ մեծամարտելու, ինչպես վայել է հենց Աստվածներին: Վիշապը թունոտ՝ Չարիի Աստված, ոռնում է ահեղ՝ ի տես Վահագնի, մահվան սարսափով գալարվում է նա Երկիրը գրկած, կատաղած ուզում Երկիրը խեղդել իր վերջին շնչով... բայց շունչն է փչում: Վահագն Արի՝ Զորության Աստված, հուժկու զարկերով գանգերն է փշրում այդ պիղծ Վիշապի, Երկինք է գցում մարմինը նրա, որ Արեգակները գարշանքը նրա այրեն կրակով, իսկ պղծումը նրա մեր Երկրի վրա մաքրում է ջրով՝ Մեծ Ջրհեղեղով: Եվ Ջրհեղեղը վերջ չէ Աշխարհի, այլ սկիզբն է նրա՝ Գարունը Երկրի Կենաց Գոտու մեջ: Գարո՛ւն է, Գարո՛ւն... Կյանքն է խտանում իր Արմատների մեջ ու... նորից ծլում ու նորից ծաղկում, նորից արարում... Եվ արարող Արին իր Արարատում՝ իր Արմատի մեջ նորից է կերտում, նորից՝ զորանում և ապա նորից, հենց Արարատից տարածվում չորս դին: Եվ Վահագնը Ահեղաշունչ՝ Զորության Աստված, իր Զորությունն է Երկնքից սփռում Արեգի տեսքով, որ Երկրի վրա խավարը չիշխի ոճրային տենդով:
Փա՛ռք Վահագնին,
Մերժո՛ւմ Խավարին:
Էս ի՞նչ է՝ նորի՞ց խավարն է պատել ողջ Երկիրը մեր, նորի՞ց Չարիի ավերն է իշխում մեր Երկրի վրա: Գուցե իսկապե՞ս Աստված Չարիի՝ Վիշապի տեսքով նորից է ծնվել ու նորից բազմել մեր Երկրի վրա, թույն ու պղծություն սփռել ամեն տեղ: Վիշապը Չարի՝ Խավարի Արքան, մահվան Կրոններով, մահվան սարսափով Երկիրն է տիրում, Չարի պղծությամբ Երկիրն է պղծում: Արյունի ծարավ երախը բացած, լափում է, լափում Արի սերունդներ: Գլուխը դրած հենց Արարատում, սուր ժանիքներով Մայր Արարատի արգանդն է կրծում, որ վերջնականապես սերմերը լափի իմ Արի Ցեղի՝ Երկիրը զրկի Ստեղծումի ոգուց: Չարին է ցնծում ի տես Վիշապի՝ խաչում է մարդկանց, խաչում է ազգեր, խաչում է նաև Արարատը մեր: Եվ Արարատում խաչում է ոչ թե միայն ողջերին. մեռածներին էլ է նա նորից խաչում, գուցե համոզված, որ Հայի համար միայն մի մահը բավական չէ դեռ, որ Հայը բազում մահերից հետո էլի չի մեռնում: Արնոտ խրախճանք է իմ Արարատում՝ խրախճանք Վիշապի և Չարի ամբոխի: Է՛, լա՜վ, հասկացա՜նք՝ Չարին բնությամբ ավերող և բութ: Բա նրա Աստվա՞ծ: Բա նա չգիտի՞ Վահագնին զորեղ. նա մոռացե՞լ է ուժը Վահագնի, որ բազում անգամ պատռել է նրա երախը թունոտ. չի՞ հիշում, արդյոք, որ հազարավոր տարիներ առաջ հենց Երկրի վրա Վահագն Ծնվեց և իր Զորությամբ տապալեց նրան: Բա նա չգիտի՞, որ Տիեզերական Երկունքի ցավից Վահագն նորից պիտ ծնունդ առնի և նորից պիտի ջախջախի նրան: Բա նա չգիտի՞, որ ինքն իր ձեռքով իր մահն է նյութում: Այդքան էլ անմիտ Աստվա՞ծ կլինի, այդքան անտաղանդ պարտվո՞ղ կլինի: Թե՞ հազարավոր անգամ ջարդվելով, նորից ինքն իրեն անպա՞րտ է կարծում: Թե՞ կարծում է նա՝ խավար սփռելով հենց Երկրի վրա, Վահագնը նրան չի՞ տեսնի երբեք: Հապա Արև՞ը:
Փա՛ռք Վահագնին,
Փա՛ռք Արևին:
Հապա Արև՜ը՝ աչքը Վահագնի, որ ամեն խավար, մթություն ճեղքում և լույս է սփռում Աշխարհի վրա: Հապա Արև՜ը՝ Խաչ-Պատերազմին Վահագնի բազկին՝ շանթեր արձակում Վիշապի վրա: Հապա Արև՜ը՝ սերը Վահագնի՝ հավատ է բուրում Արի քաջերի հոգիների մեջ: Հապա Արև՜ը՝ անաչառ վկան Չարի Վիշապի չարագործության: Վիշապը Չարի չգիտի՞, արյոք, որ իր ոճիրը գործելուց առաջ, նախ պետք է Արևը Երկնից ցած բերի: Կարո՞ղ է, արդյոք, այդքան ուժ ունի՞: Նա՝ որ ինքն է Արևից փախչում, նա՝ որ հենց ինքն է լույսից թաքնվում Երկրի ծերպերում, մահվան երկյուղով սարսափում է նա Վահագնի տեսքից՝ ինչպե՞ս կարող է Արևը մարել:
Եվ քանի Արևը շողում է Երկնում, Արի մայրերը՝ Վահագնով երկնում, Արի են ծնում, աղջիկները կույս երազների մեջ Վահագն են տեսնում, Արի պատանիք՝ Արևին թիկնած՝ Վահագնով շնչում, լուսերես մանկտիք՝ Արևից շիկնած, Վահագն են երգում, նախնիները մեր՝ լուսեղեն ոգիք՝ Վահագնին փարվում, Մասիսը հպարտ՝ Երկինք խոյացած՝ Վահագնին սպասում, Արարատը Մայր՝ Արևին գրկած, Վահագն է կանչում: Վահագն են կանչում բոլորը մեկ տեղ, հավատքով սպասում մի նոր Երկունքի, մի նոր Ծնունդի Հրե Վահագնի: Աչքերը հառած բարի Արևին... Արևը մեր մեջ՝ Բարև՛ Վահագնին:

Փա՛ռք Բարևի՛ն:
Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/01/blog-post_18.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել