Հին հույները պատմում էին, թե իբր ի սկզբանե մարդը եղել է գնդաձև, և Զևսը, ցանկանալով պատժել նրան տարբեր մեղքերի ու սխալների համար, կիսել է երկու մասի: Այս օրից ի վեր զույգ կտորները թափառում են աշխարհով մեկ և իրար են փնտրում: Կարոտը նրանց ստիպում է նորից ու նորից ուղևորվել որոնումների, և երբ նրանք հանդիպում են, գունդն ամբողջանում է:
Այս պատմությունը նման է ճշմարության, բայց մասամբ: Երբ մարդ-կեսերը հանդիպում են, նրանցից յուրաքանչյուրի ուսերին իր ապրած կյանքն է: Նրան այլևս այնպես միանման չեն, ինչպես կային բաժանումից առաջ: Ու այդ պատճառով էլ վատ են կցվում: Ամեն մեկն ի հայտ է բերում սեփական թերությունները, թուլությունները, վերքերը: Հիմա նրանք ավելի քիչ են հանդիպում և ճանաչում մեկմեկու: Հիմա անհրաժեշտ է ընտրություն կատարել, որովհետև կեսերը չեն ձուլվում այնպես հեշտ, կատարելապես, ինչպես նախկինում: Եվ միայն սերն է օգնում է հարթել սուր անկյունները, որոնք չեն միակցվում՝ ինչպես ցանկալի է: Եվ միայն գրկախառնումն է օգնում հարթել նրանց, եթե նույնիսկ դա ցավոտ է:
ԱԼԵՍԱՆԴՐՈ Դ’ԱՎԵՆԻԱ
«Ճերմակ, ինչպես կաթը, կարմիր, ինչպես արյունը» գրքից