Ինչո՞ւ մենք դեռ չենք ճանաչել Արցախի անկախությունը: Յուրաքանչուր մեր մեկ զինվորի մահը կարող էր առիթ դառնալ ճանաչելու Արցախի անկախությունը: Առիթ կարող եր դառնալ Սաֆարովի դեպքը: Գնում ենք այստեղ-այնտեղ դոշ ենք ծեծում: Ինքնորոշման իրավունքից խոսում, սահմաններ պահում ու չենք ճանաչում մեր իսկ անկախությունը: Ինչո՞ւ ԽՍՀՄ-ի առաջ, մեծագույն երկրի բանակի առաջ չվախեցանք ու հռչակեցինք մեր անկախությունը, իսկ Ադերբեջանին պատերազմում հաղթելուց հետո չենք ճանաչում մեր անկախությունը: Այո ՄԵՐ, քանզի Արցախը մենք ենք այսօր և մեկընդմիշտ: Ինչի՞ց ենք վախենում, մեծ եղբայր Ռուսը դոբրո չի՞ տվել: Եթե այդ դաբրոյին սպասեինք, գուցե Արցախն էլ չազատագրեինք: Թե սպասում ենք, որ ինչպես հաճախ է եղել պատմության մեջ, մեծ եղբայրը մեզ որպես խաղաքարտ օգտագործի իր շահերի համար: Վախենում ենք՝ պատերազմ սկսի՞, է, եթե սկսելու լինի, առանց դրա էլ կսկսի: Ու ի՞նչ հաղթանակ, եթե դու ինքդ չես ճանաչում այն: Ի՞նչ բանակցային գործընթաց, ինչի՞ շուրջ: Կասեք՝ շատ բան չգիտեմ, մանրուքներ, դիվանագիտական և ստրատեգիկ միջպետական և այլն: Գուցե: Բայց գիտեմ մի պատմություն, որ շերեփը երկաթից պետք է լինի, և ամենալավ արգումենտը ուժն ու համարձակությունն է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել