Սպիները կարող են ամբողջությամբ փոխել մեր կյանքը: Վերքերը լավանում են, իսկ սպիները մնում են: Մենք փորձում ենք թաքցնել դրանք բոլոր հնարավոր միջոցներով, բայց հենց այն միտքը, որ այնուամենայնիվ սպի կա՝ աստիճանաբար ազդում է ինքնավստահության զգացումի վրա, ցածրացնում է ինքնագնահատականը: Ժամանական է վերացնել այդ խնդիրը: Ժամանակակից էսթետիկ կոսմետոլոգիան թույլ է տալիս արդյունավետ և արագ ազատվել այդ խնդրից: Սակայն նման պրոցեդուրաները շատ թանկ արժեն: Գոյություն ունեն նաև ժողովրդական միջոցներ: Դրանց չեն հավատում միայն նրանք, ովքեր չեն փորձել: Եվ այսպես, Blog.1in.amը ձեզ է ներկայացնում սպիերից ազատվելու ժողովրդական միջոցներ:
1 Կիտրոն: Այս մթերքն իսկական փրկություն կդառնա մուգ գույնի սպիեր ունեցողների համար: Սա վերաբերվում է նաև այն կանանց, ում մոտ հետծննդյան մանուշակագույն ճաքեր են մնացել:
Ինչ է պետք անել. Օրը երեք անգամ, 10 րոպեով այդ հատվածի վրա ենք դնում կիտրոնի թարմ քամած հյութի մեջ թրջած բամբակե սկավառակներ: Անպայման մաքուր մաշկին քսել: 10 րոպե անց լվանում ենք երիցուկի թուրմով և ձիթայուղ ենք քսում:
2 Մեղր: Այս մնական խոնավեցնող միջոցը խթանում է հյուսվածքների վերականգնմանը, վերստեղծմանը: Այն նաև կանխում է մահացած մաշկի կուտակումները:
Ինչ է պետք անել. Քիչ քանակությամբ մեղրով մերսեք սպիի կամ ճաքերի հատվածը՝ օրը երկու անգամ, 10 րոպե: Մեկ ժամ թողում ենք այդպես, միայն մեկ ժամ հետո լվանում ենք եռացրած տաք ջրով:
3 Կերակրի սոդա: Սա մաշկը մահացած մասնիկներից մաքրելու արդյունավետ միջոց է: Ինչ է պետք անել. Հավասար քանակությամբ սոդան և ջուրը խառնում ենք, քսում ենք այդ շիլայանման զանգվածը սպիերի վրա՝ թեթև մերսումներ անելով: Թողնում ենք մեկ րոպե և լվանում ենք: Այս գործընթացը պետք է անել օրը մեկ անգամ, օր ու մեջ:
4 Կոկոսի յուղ: Այս անփոխարինելի հակաօքսիդանտը խթանում է արագ լավացմանը և արագացնում է կոլլագենի արտադրումը:
Ինչ է պետք անել. Վերցնում ենք կոկոսի յուղը (Extra Virgin), մեկ թեյի գդալ յուղը տաքաղնում ենք միկրոալիքային վառարանի մեջ, և շրջանաձև շարժումներով քսում ենք այն մաշկին՝ սպիերով հատվածին: Այս գործընթացն անհրաժեշտ է անել օրը 23 անգամ



