Այսօր էլեկտրոնային միջոցներով ահաբեկչությունը բավականին լուրջ սպառնալիք է դարձել ամբողջ աշխարհում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն՝ անդրադառնալով նրան, որ «Զվարթնոցում» ինքնաթիռի պայթեցման մասին լուրն ուղարկողն էլեկտրոնային հասցեն ստեղծել է ադրբեջանական օպերատորի IP հասցեից:
Սամվել Մարտիրոսյանը օրինակ բերեց, որ ոչ վաղ անցյալում Ղազախստանի բանկային համակարգը «փլվեց» նրա պատճառով, որ անանուն հաղորդագրություններ էր մարդկանց ուղարկվում մեսինջերներով՝ ստիպելով գնալ իրենց ավանդները հանել բանկերից:
Սամվել Մարտիրոսյանը օրինակ բերեց, որ ոչ վաղ անցյալում Ղազախստանի բանկային համակարգը «փլվեց» նրա պատճառով, որ անանուն հաղորդագրություններ էր մարդկանց ուղարկվում մեսինջերներով՝ ստիպելով գնալ իրենց ավանդները հանել բանկերից:
«Դա խնդիր է, որ սպառնում է բոլորին, որովհետև այս ոլորտում շատ հեշտ կարելի է կեղծել»,-ասաց նա և նշեց, որ անհրաժեշտ էր, որպեսզի լրատվամիջոցների հրապարակած տեղեկատվությունը լիներ ստուգված:
«Նմանատիպ նամակները չպետք է դիտարկել որպես ճշմարիտ աղբյուր»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը և նկատեց, որ երբեմն անհայտ, գոյություն չունեցող կազմակերպությունների անունից հաղորդագրություններ են տարածվում:
«Այստեղ երկու խնդիր իրար են բախվել. առաջին այն է, որ նմանատիպ նամակներ կեղծելը շատ հեշտ է, այնքան հեշտ է, որ նույնիսկ դպրոցականը կարող է անել, երկրորդն այն է, որ չկան հստակ գործողությունների քայլեր՝ նմանատիպ իրավիճակների համար»,-ասաց նա և նշեց, որ այստեղ ակնհայտ երևաց, որ խառնաշփոթ է ստեղծվել բոլոր մակարդակներում:
Փորձագետն ասաց, որ մի կողմից տեխնոլոգիաները հեշտացրել են նմանատիպ գործողությունները , իսկ մյուս կողմից պարզ դարձավ, որ մեր տեղեկատվական դաշտը պատրաստ չէ նմանատիպ մարտահրավերների:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/31/martirosyan2/1979881
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



