Նեապոլցի քաղաքական գործիչ Անտոնիո դել Պիանոն առաջարկում է «Նապոլիի» տնային մարզադաշտը կոչել Դիեգո Մարադոնայի անունով,- հայտնում է «Corriere del Mezzogiorno»:
Պաշտոնյան վստահ է, որ այդկերպ ակումբի պատմությունն ավելի կընդգծվի: Նշվում է նաև, որ ներկայիս «Սան-Պաուլո» մարզադաշտը վերանորոգման կարիք ունի. աշխատանքներն իրականացնելուց հետո միայն նպատակահարմար կլինի անվանափոխությունը կատարելը:
Հիշեցնենք, որ լեգենդար արգենտինացին «Նապոլիում» հանդես է եկել 1984-ից 1991 թվականներին:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/31/napoli/1980013
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել