Ռոյսը չի ցանկանում, որ Մխիթարյանը հեռանա168.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը խոսել է ընթացիկ մրցաշրջանում ակումբի հաջողությունների մասին: Իր խոսքում Ռոյսը նշել է, որ անում է ամեն բան, որ Մաթս Հումելսը, Իլկայ Գյունդողանը և Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեն իրենց պայմանագրերն ակումբի հետ:

«Նման բան չկա ուրիշ ակումբներում՝ նման երկրպագուներ, մարզադաշտ, էմոցիաներ:

Մխիթարյանը իրեն շատ հարմարավետ է զգում մեզ հետ, և զգացվում է, թե որքան է նա օգնում թիմին: Կուզեմ, որ նա, Մաթսը և Գյունդողանը չհեռանան:

Հուսանք, Մխիթարյանը և մնացած ֆուտբոլիստները կմնան ակումբում»,- ասել է Ռոյսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել