Salah-AbdeslamAraratnews.am-ը գրում է.
Բելգիայի դատարանը հավանություն է տվել 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների հիմնական կասկածյալ Սալահ Աբդեսլամին արտահանձնելու Ֆրանսիայի ներկայացրած հայցը:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Բելգիայի և Ֆրանսիայի իշխանություններն այժմ համատեղ որոշումներ կընդունեն՝ կապված արտահանձման հետ»,- հայտնել են Բելգիայի դատախազությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սալահ Աբդեսլամը ցանկանում է համագործակցել քննիչների հետ: Աբդեսլամը ձերբակալվել է Բրյուսելում մարտի 18-ին ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել