Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը տեղի ունեցած Քերրի-Էրդողան հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, Էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը, ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Ազգային հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, իսկ ամերիկյան կողմից ԻՊ-ի դեմ պայքարի հարցերով Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄըքԳուրքը եւ Պետդեպի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը։
Մոտ 45 րոպե տեւած հանդիպման ժամանակ քննարկվել են ահաբեկչությունների դեմ պայքարի, գաղթականների խնդիրների կարգավորման եւ տարածաշրջանային այլ հարցեր։
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/kherrin-ehndunel-e-erdoghanin/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել