Tert.am-ը գրում է.
Բելգիայի դաշնային ոստիկանությունը խնդրել է Բրյուսելի բնակիչներին և խանութների սեփականատերերին պահպանել 2016 թվականի մարտի 15-ից 31-ի ընթացքում տեսահսկման մասնավոր տեսախցիկներից ստացված կադրերը քննչական աշխատանքներում դրանց օգտագործման համար, հաղորդում է РИА Новости-ն:

«Բրյուսելի բնակիչներին և խանութների սեփականատերերին, ովքեր անձնական տեսախցիկներ ունեն, որոնք անգամ շատ հաճախակի գրանցում են հանրային վայրերի կադրերը, պահպանել այդ կադրերը քննիչների կողմից հետագա օգտագործման համար: Դա վերաբերում է 2016 թվականի մարտի 15-ից մարտի 31-ի ընթացքում արված կադրերին, որտեղ, օրինակ, կարելի է տեսնել մայթը կամ հանրային վայրի այլ հատված»,- ասված է Բելգիայի դաշնային ոստիկանության կայքում:

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել մարտի 22-ին, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 340-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել