Ճկուն սմարթֆոններին հաջորդում են ճկուն մարտկոցներըՀարավկորեացի մասնագետները ճկուն սմարթֆոնների արտադրությունը ևս մեկ քայլով մոտեցրել են իրականությանը՝ բջջային հեռախոսների համար ստեղծելով ճկուն մարտկոցներ, հայտնում է The Telegraph-ը։

Ուլսանի գիտության և տեխնոլոգիայի ազգային ինստիտուտի հետազոտական թիմը հայտարարել է, որ իրենց հաջողվել է ստեղծել հեղուկանման պոլիմերային էլեկտրալիտ, որն, ի տարբերություն սովորական մարտկոցի, անհամեմատ ավելի ճկուն է և ամուր։ Մասնագետները նշել են, որ հենց այս մարտկոցներն էլ կարող են օգտագործվել Samsung-ի՝ հանրության շրջանում հետաքրքրության բուռն ալիք բարձրացրած ճկուն սմարթֆոնների ստեղծման համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, անցյալ շաբաթ Լաս Վեգասում կայացած Consumer Electronics Show տեխնիկայի խոշոր ցուցահանդեսի ընթացքում հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել էր հեղափոխական ճկուն հեռախոսի նախնական տարբերակը՝ Youm-ը։ Այս ու այն կողմ ճկվելու ընթացքում հեռախոսի գունային և ձայնային որակները չեն տուժում։


Աղբյուր՝ Tert.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել