GoteborgAraratnews.am-ը գրում է.

Շվեդիայի ոստիկանությունը կասկածելի պայուսակների պատճառով տարհանում է իրականացրել Գյոթեբորգի Լանդվետեր օդանավակայանի սրահներից մեկում, հաղորդում է Expressen-ը:

Նշվում է, որ առավոտյան օդանավակայանի ղեկավարությունը  անանուն սպառնալից հաղորդագրություն է ստացել, որից հետո ուժեղացվել է օդանավակայանի հսկողությունը: Զննումից հետո օդանավակայանի սրահներից մեկում երկու կասկածելի պայուսակ է հայտնաբերվել:

Այս պահի դրությամբ տարածքում աշխատում են մասնագետները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել