Ռուսական ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են ԴԱԻՇ-ի մի խումբ գրոհայինների, որոնք փորձել են փախուստի դիմել Պալմիրայից։ Այս մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը՝ փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Ահաբեկիչները ոչնչացվել են ռուսական ավիացիայի կողմից, որը նրանց թույլ չի տվել գնալ Ռաքքայի և Դեր Զորի ուղղությամբ։

Ռուդսկոյն ընդգծել է, որ ռուսական ինքնաթիռները հարվածներ են հասցրել միայն ահաբեկիչների բացահայտված օբյեկտներին՝ թիրախների հստակ կոորդինատների ստացումից հետո։

Հիշեցնենք, որ կիրակի սիրիական բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ վերադարձրել էր վերահսկողությունը Պալմիրայի նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել