Lurer.com-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքում, «Ուկրաինայի պայքարը հանուն ազատության, որը շարունակվում է» գագաթնաժողովին, հայտարարել է, որ Ռուսաստանը միլիտարիզացրել է Ղրիմը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի կառավարությունը մտադիր է միջուկային զենք տեղակայել «Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված Ղրիմի թերակղզում»: «Ռուսաստանը Ղրիմի ուժեղ ռազմականացումն է իրականացնում: Նա, այդ ամենից զատ, նաև ձգտում է այնտեղ միջուկային զենք տեղադրել»,- մեջբերում է «Корреспондент» պարբերականը Պորոշենկոյի խոսքերը:
Պարբերականը հիշեցնում է նաև, որ Պորոշենկոն իր ելույթում կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=217938&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



