Բազմիցս օգտագործված այս նախադասությունը դեռ տարիներ շարունակ չի կորցնի իր իմաստը ու դեռ ավելի շատ արմատներ կտա: Բոլորս բողոքում ենք եթերների ու կայքերի անվորակ ինֆորմացիայից, բայց հեռուստատեսությունը ու կայքերը մեզ տալիս են էն ինչ մենք դիտում ենք: Իսկ մենք դիտում ենք մեծ դոշեր, սարքած դերասաններ, լկտի բառեր, ով ում հետ քնեց, քանի անգամ քնեց: Դուք գոնե հասկանում ե՞ք մարդիկ էտ էշությունների վրա ինչ փողեր են աշխատում: Մի քանի անգամ համեմատել եմ լուրջ ու իմաստ ունեցողը նյութը ինչ որ աստղի մարմնի կազմվածքի կամ դոշերի չափերի նյութի հետ: Անհամեմատելի են: Լուրջ նյութը հազիվ մի քանի օրում հավաքում է 1000 դիտում , էն էլ որ լավ տարածվի, այ իսկ ինչ որ մեկի կիսամերկ լուսանկարը դիտումների քանակից հալվում է : Նույնը TV-ում է : Մենք հասել ենք էն սահմանին , որ TV-ի տերերը կամ տնօրենները գնում են անիմաստ սերիալներ ու կարճ յուբկով հաղորդավարուհիների հաղորդումներ: Դա է մարդկանց փող բերում , նորմալ բաները չեն նայվում , դիտում չեն ապահովում ու նույն TV-ն ու կայքը մի երկու ամիս էլ չեն կարող դիմանալ ու կփագվեն:
Հ.Գ. ու եթե էս գրածիս վերնագիրը դնեի ՝ Հայերը դիտում են մենակ խուժանություն, հաստատ ավելի շատ մարդ կկարդար , քան հիմա :



