Life.panorama.am-ը գրում է.
Ամբողջ աշխարհում խոհանոցում ամենաշատ օգտագործվող բաղադրիչներից մեկը սխտորն է։ Այն ուեստներին հաղորդում է լավ համ, բացի այս, այն նաև հզոր միջոց է բազմաթիվ հիվանդությունների դեմ։
Սխտորը թարմ վիճակում օգտագործելու դեպքում այն կարող է վերածվել օրգանիզմի հզոր պաշտպանիչ միջոցի։ Սխտորն օգնում է նվազեցնել խոլեստերինն ու արյան բարձր ճնշումը։ Դադարեցնում է աթերոսկլերզի հետևանքները, կանխում է սրտի կաթվածն ու սրտի հիվանդությունները։
Գրիպի, մրսածության, սնկային հիվանդությունների, լուծի ժամանակ սխտորը կարող է լինել բուժման առաջին միջոցը։
Ավելին, սխտորը կարող է կառավարել շաքարային դիաբետի, մեծացած շագանակագեղձի ախտանիշները։
Սխտորը բարձրացնում է դիմադրողականությունը և օրգանիզմի թունազերծման կարողությունը։ Սխտորը՝ կոճապղպեղի և սոխի հետ միասին, կարող է իսկապես օգնել թունազերծել օրգանիզմը քիմիաթերապիայից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/03/31/garlic-honey/461896
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



