Մարդիկ այդքան Նոր տարուն չեն սպասում, որքան ընտրությունների ավարտին: Ու սպասում են տարբեր պատճառներով, մեկը, որ դատապարտի, մյուսը, որ գովաբանի, մյուսը, որ իրականանա իր աշխատաքային կամ քաղաքական նկրտումը, մյուսը, որ հիասթափվի, մյուսը, որ հաղթանակած իրեն զգա, մյուսը, որ տեսնի՝ իր մուտիտ կոչվածն անցնում ա, թե ոչ, մյուսը, որ էլ ավելի ուժեղանա, մյուսը, որ ասի՝ ինքը կար, մասնակցում էր, էն մյուսը, որ ասի՝ «մեկա կեղծ էր», մյուսը, որ ասի՝ «սաղ սուտ էր», մյուսը, որ կեղծ էջերով ասի՝ «ապրելու տեղ չի, ամեն ինչ կանխորոշված էր», մյուսը, որ հոդված գրի, մյուսը, որ դեմոտիվատոր սարքի, մյուսը, որ էլ ավելի մաղձով ու թույնով լցվի, մյուսը, որ բարիանա: Լավ, թե վատ, բայց բոլորը սպասում են, սպասում են յուրովի: Իսկ այդ ամենի հետ մեկտեղ կան մարդիկ, ովքեր ապրում ու արարում են իրենց բնականոն ռիթմով և շարունակելու են նույն կերպ, հավատով, որ իրենք ճիշտ ընտրություն են կայացրել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/maria.baraghamyan/posts/4271787121828
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել